Աշխարհ

13.04.2021 20:27


22 կգ. Մեծ Բրիտանիայում Playboy-ի նախկին մոդելից գողացել են աշխարհում ամենամեծ նապաստակին (լուսանկար)

22 կգ. Մեծ Բրիտանիայում Playboy-ի նախկին մոդելից գողացել են աշխարհում ամենամեծ նապաստակին (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի Ուոչթերշեր նահանգի Սթոուլթոն գյուղում անհայտ անձիք գողացել են Playboy ամսագրի նախկին մոդելի Դարիուս անունով նապաստակին, որն աշխարհում ամենամեծն է, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Գողացված նապաստակի տիրուհին` Անեթ Էդուարդսը, հայտնել է, որ կենդանին անհետացել է անցած հանգստյան օրերին, ինչի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և հայտնել նապատստակի մասին տեղեկություն փոխանցողին մոտ 1400 դոլար պարգևավճար տալու մտադրության մասին։ Կինը տեղեկացրել է, որ Դարիուսն արդեն ծեր է վերարտադրության նպատակի համար։

69-ամյա կինը բուծել և մեծացրել է ավելի քան 100 նապաստակ։ 2008 թվականից ի վեր նա համարվում է աշխարհի ամենամեծ նապաստակների տերը, որոնցից 4-ը գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։ Վերջինը 1,29 մետր երկարությամբ Դարիուսն է, որը կշռում է 22 կիլոգրամ։

Դարիուսը մայրցամաքային հսկա նապաստակ է, որն աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկին է պատկանում և առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարի կեսերին: Այս նապաստակների կյանքի տևողությունը չորսից հինգ տարի է: Կենդանաբանները նշում են որ այս ցեղատեսակի նապաստակները շների պես բարյացկամ են, նրանց կարելի է վարժեցնել: Այնուամենայնիվ, հսկաները բուծվում են ոչ միայն որպես ընտանի կենդանիներ, այլ նաև մորթու և մսի համար:

Model Annette Edwards, 68, is offering £1,000 reward after her record-breaking bunny Darius (pictured with Annette) was stolen from her home this weekend, sparking police investigationDarius is Ms Edwards' fourth rabbit to hold the record for being the longest rabbit in the worldGiant genes: World record holder Darius is pictured in 2015 with his son Jeff

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը