ՌԴ-ի և Ադրբեջանի զինվորականների սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է ԼՂ-ում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների հայտնաբերման թեման. Պեսկով
Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զինվորականների գծով իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,-պատասխանել է Կրեմլի խոսնակը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք «Իսկանդեր»-ի բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում:

Աղբյուրը՝ tert.am