Քաղաքական

13.04.2021 13:45


Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին․ բժշկական ցուցումով նա Քովիդ 19-ի թեստ է հանձնել (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին․ բժշկական ցուցումով նա Քովիդ 19-ի թեստ է հանձնել (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։

***

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Նախագահը շփում է ունեցել քովիդ-հիվանդի հետ և այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։
Բացի այդ կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել նաև նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը, ով նույնպես այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13։00-ն։

Այս խորագրի վերջին նյութերը