«Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա»․ Ալիևը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է «Իսկանդեր»-ների հետ կապված իրադրությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի հայտնաբերման մասին տեղեկատվությունը, Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց ունեցա իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը համաձայնեցվում է երկու կողմերի միջև, տրվում է համատեղ, համաձայնեցված տեղեկատվություն: Բայց ես ոչինչ չեմ թաքցնում ադրբեջանցի ժողովրդից և կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը պետք է իմանա ամեն ինչի մասին։ Մենք Պուտինի հետ քննարկել ենք այդ հարցը։ Իմ ցուցումով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել՝ լուսանկարներով, ապացույցներով։ Բայց առայժմ մենք ոչ մի պատասխան չենք ստացել»,-Բաքվում կայացած խորհրդաժողովի ժամանակ ասել է Ալիևը։
Ընդ որում, Ալիևը «տարօրինակ» է անվանել հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները։
«Մեկ խոսում են չպայթած հրթիռների մասին, մեկ էլ ասում են՝ դա գաղտնիք է։ Ուրեմն, ամեն դեպքում օգտագործվել են։ Մենք Երևանից սպասում ենք պաշտոնական պատասխան։ Ես ձեզ ավելին կասեմ, մենք բավականաչափ տեղեկատվություն ունենք, բայց պաշտոնական պարզաբանումների ենք սպասում»,-հավելել է Ալիևը։
Ավելի վաղ ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր։
Նշվում էր՝ Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերից, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ։

Աղբյուրը՝ tert.am