Քաղաքական

13.04.2021 11:11


Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը

Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավատում ենք, որ հակամարտության էջը փակ է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին»,-ասել է նա Բաքվում կայացած խորհրդաժողովում:

Ալիևը կարծում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:

«Իրավիճակը պատերազմից հետո դեռ փխրուն է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան զարգացման հետ կապված»,-ասել է նա:

Ալիևը նաև կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը համագործակցել տարածաշրջանում խաղաղ շինարարության ոլորտում:

«Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ փոխազդեցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից... Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային»,-ընդգծել է պետության ղեկավարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը