Լրահոս

13.04.2021 11:00


Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է

Ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը եղել է սթափ:

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:

Վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը