Քաղաքական

13.04.2021 11:53


Փաշինյանի կառավարությունը ծպտուն չի հանել Բաքվում հայ ժողովրդին ստորացնող զբոսայգու բացման կապակցությամբ

Փաշինյանի կառավարությունը ծպտուն չի հանել Բաքվում հայ ժողովրդին ստորացնող զբոսայգու բացման կապակցությամբ

Փաշինյանի կառավարությունը ծպտուն չի հանել Բաքվում հայ ժողովրդին ստորացնող զբոսայգու բացման կապակցությամբ։

Ո՛չ Հայաստանի ԱԳՆ-ն, ո՛չ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, ո՛չ էլ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաները բառ անգամ չեն ասել Ալիևի նախաձեռնությամբ Բաքվում բացված «հաղթանակի զբոսայգու» մասին, որում ներկայացված են զոհված հայ զինծառայողների սաղավարտներ, հայկական բանակին ծաղրող մոմե արձաններ և ռազմավար:

Թուրքերին ու ադրբեջանցիներին թշնամի չհամարող «իմքայլականները» ևս այս կապակցությամբ ասելիք չունեն:

Ինչպես միշտ արձագանքել է միայն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որին ճնշելու համար Փաշինյանի կառավարությունը ՄԻՊ գրասենյակի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծ էր դրել շրջանառության մեջ, սակայն միջազգային ճնշման ներքո հետ կանչեցին:

Այս խորագրի վերջին նյութերը