Քաղաքական

13.04.2021 13:19


Փաշինյանական խաղաղության լոզունգները, Արցախում ծառայող զինվորների ծնողների՝ մի կետից ուղղորդվող ակցիաները՝ նախապատրաստող հող՝ Արցախից զորքի դուրսբերման համար․ «168 ժամ»

Փաշինյանական խաղաղության լոզունգները, Արցախում ծառայող զինվորների ծնողների՝ մի կետից ուղղորդվող ակցիաները՝ նախապատրաստող հող՝ Արցախից զորքի դուրսբերման համար․ «168 ժամ»

«Վերջին շրջանում Արցախում ծառայող զինվորների ընտանիքների հավաքները պարբերական բնույթ են կրում:

Առաջին հայացքից այն օբյեկտիվորեն կապված է 2020 թվականի աշնանային պատերազմի և դրա խայտառակ արդյունքների հետ, սակայն, երբ զուգահեռ հաշվի ես առնում Հայաստանից զորակոչի դադարեցումը դեպի Արցախ, հանրության շրջանում պետական մակարդակով իրականացվող հակաղարաբաղյան քարոզչությունը, ապա այս ամենը սպառնում է վերածվելու հակաարցախյան շարժման:

Ծնողների պահանջը՝ որքան էլ այն անկեղծ լինի, Արցախում ծառայող հայաստանցիների զորացրումն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համար:

Մյուս կողմից, սա խրախուսվում և տիրաժավորվում է իշխանական տարբեր շրջանակների կողմից, ինչն արդեն ենթադրելի է դարձնում վաղուց տարբեր մակարդակներում քննարկվող այն մտահոգությունը, որ Հայաստանը՝ Ադրբեջանի շանտաժին ենթարկվելով կամ այդ հարցի շուրջ գաղտնի պայմանավորվածություն ունենալով, աստիճանաբար դուրս է բերում զորքերն Արցախից:

Իշխանությունը ստեղծված պայմաններում խորամանկության է դիմում՝ այն, ինչ պետք է անի կամ պայմանավորվել է, փորձում է անել հայաստանցի-ղարաբաղցի վտանգավոր երևույթի ուռճացման և զինվորների ծնողների տարբեր բնույթի ակցիաների միջոցով: Շատերն են նկատել, որ բողոքի ակցիաներ կազմակերպող տարբեր խմբերի առանձին ներկայացուցիչների և իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների միջև որոշակի կապ կա: Ծնողներից շատերը իրենց պահանջը ներկայացնելիս կարող են չնկատել, որ այդ հավաքները մեծ մասամբ ուղղորդվում են մի կետից:

Ու այստեղ առանձնապես կարևոր էլ չէ, թե արդյո՞ք ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ և սփռում ապահովելով՝ հող է նախապատրաստում հայկական զինուժի Արցախից դուրսբերման և արցախցիների պաշտպանությունն ապահովող միակ կառույցի վերջնական ոչնչացման համար:

Իշխանությունը խաղաղության լոզունգների տակ քանդում է բանակն ու բոլոր այն կառույցները, որոնք ապահովում են հայ ժողովրդի անվտանգությունը»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը