Քաղաքական

13.04.2021 10:09


Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

«Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին: Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, և, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել։

Հիշեցնենք, որ սպասվող հյուրընկալության մասին օրերս հայտարարել էր նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Թե ինչու է չեղարկվել մոսկովյան այցը, Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ ասաց, որ ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել․ «Այս պահին ժամկետները ճշտվում են, ամենայն հավանականությամբ՝ մայիսին կլինի»։ Ասաց նաև, թե պատճառները քաղաքական չեն, այլ հյուրընկալող կողմի օրակարգով, զբաղվածությամբ են պայմանավորված։

Մինչդեռ խիստ տարօրինակ է, որ նախապես պլանավորել են հանդիպումը, հետո պարզել, որ գրաֆիկը հագեցած է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել․ հիշեցնենք, որ այցին հաջորդեց գերիների հետ կապված սկանդալը, Մուրադովի «ապտակը» ՀՀ իշխանություններին»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը