Մեկնաբանություն

13.04.2021 00:20


Հունից չհանելու, ամեն ինչի ընդունակ լինելու և այն մասին, թե ինչ է լինում, երբ վստահում են անպատասխանատուին, ստախոսին և խառնակչիին

Հունից չհանելու, ամեն ինչի ընդունակ լինելու և այն մասին, թե ինչ է լինում,  երբ վստահում են անպատասխանատուին, ստախոսին և խառնակչիին

Լրահոսը վանում է: Կայքերում լինի, թե սոցցանցերում:

Ավտոբուսի վարորդը ինչ-որ լրատվական ռադիոալիքի հաղորդում էր լսում, միացրեց բարձրախոսը: Լավ է, որ նախավերջին կանգառն էր: Հաղորդավարուհին գերիների մասին լուր էր կարդում: Շատ հանդարտ էր կարդում: Ձևակերպումները, նախադասությունները ռաֆինացված, հղկված, մեղմիկ: Զգացի, որ միայն ես եմ ակնհայտ վատ զգում այդ ամենից ու նաև այն բանից, թե մյուսները որքա՜ն իմիջիայլոց, անտարբեր ու անհաղորդ են, առհասարակ:

Մեկը կես ժամանոց հրավառություն է սարքում: Մյուսները հավկիթի հերթերում են հրմշտվում: Դա էլ իրենց բաժին «հրավառությունն» էր...

Իսկ կառավարության շենքի առաջ հավաքվել էին թրքահպատակ փաշինի կազմակերպած «տարօրինակ պատերազմում» անհայտ կորած, գերեվարված զինվորների ու կամավորականների ծնողները, հարազատները: Մի ծնողի ասածը տպավորվեց. «Մենք ամեն ինչի ընդունակ մարդ ենք, թող մեզ հունից չհանեն...»: Կառավարությանն էր դիմում: Թրքահպատակ նիկոլ փաշինի կառավարությանը: Դիմողը կարծում է, որ դա ի՛ր կառավարությունն է: Չէ՞ որ հանուն այդ նույն նիկոլ փաշինի ու հանուն այդ նույն կառավարության ապահով ու պարգևավճարված կյանքը վայելելու, եթե ոչ այդ մեր հայրենակիցը, ապա նրա նման՝ կորստի ու անորոշության չդադարող ողբերգության մեջ նետված հայրենակիցներ, ագրեսիվ վրա էին տալիս փաշինի հեռացումը պահանջողների վրա: Ավելին՝ իշխանական կամ նիկոլական կուրատորների ուղղորդումները լավ սերտած մեղադրում էին, թե այդ ընդդիմադիրներն են խանգարում, որ անհայտ կորածների որոնման աշխատանքներ իրականացվեն, որ գերիները վերադարձվեն...

Հա, ու անընդհատ շեշտում էին, թե մի՛ քաղաքականացրեք գերիների հարցը, մի՛ քաղաքականացրեք, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում և կոնկրետ տվյալ իրավիճակում ու մեր միջավայրում՝ այլ նմանօրինակ անհեթեթություններ: Մեր այդ հայրենակիցներին որևէ բան ասելու ցանկություն էլ չկա: Մարդիկ դժբախտության մեջ են, ահավոր ողբերգություն են ապրում, միգուցե չեն էլ գիտակցում, որ իրենց օգտագործում ու շահագործում են նույն այդ նիկոլ փաշինն ու նրա գլխավորած իշխանությունը: Այսինքն, քիչ է, որ մարդկանց որդեկորույս են դարձրել, դեռ մի բան էլ նրանց ու իրենց վիշտը վերածել են իրենց քաղաքական կեղտոտ խաղերի մանրադրամի:

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ ուզում էին հանդիպել նիկոլ փաշինին: Նրանք ի՞նչ պատասխան են ակնկալում անպատասխանատու, ստախոս ու խառնակիչ այդ էակից: Նրանք ի՞նչ էին ակնակալում, առհասարակ, երբ վստահում էին նման մեկին:

Ի դեպ, անհայտ կորածների, գերեվարվածների հարցը չքաղաքականացնելու վերաբերյալ: Անհնար է այդ խնդիրը ավելի քաղաքականացնել, քան այն պարունակում է իր բովանդակության մեջ: Դա տեղով հենց քաղաքականացված խնդիր է, ուղիղ այնքանով, որքանով պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող թրքահպատակի քաղաքականության հետևանք է: Ուղիղ այնքանով, որ այդ հարցի վերաբերյալ պատասխան ստանալու համար կառավարության դուռն են եկել:

Կոնկրետ մեր դեպքում սա ավելին է, քան քաղաքականացված խնդիրը: Այդ խնդիրը դեռ կես տարի առաջ պետք է քրեականացված լիներ արդեն՝ պետական դավաճանության մեղադրանքով: Եվ վաղուց արդեն քննիչների ու մեղադրողների հարցերին պետք է պատասխանելիս լինեին այն անձինք, որոնց այսօր ուզում էին հարցեր տալ անհայտ կորածների, գերեվարվածների հարազատները:

Բայց... չէ՛: Ինչպե՞ս կարելի է պատասխանատվության կանչել Արցախը թշնամուն հանձնածին ու նրա մանկլավիկների խմբոնին: Ավելի նախընտրելի է անհեթեթ բաների մեջ մեղադրել նախկիններին, ընդդիմադիրներին, ում ասես, և... փայփայել նիկոլ փաշինին, որպեսզի նա իրենց քթից բռնած, ինչպես կամենա՝ ֆռռացնի, խաբի, ուղղորդի...

Ինչպես այս վերջին խայտառակության դեպքում էր: Նայում եմ, ու նիկոլ փաշինի մամուլի քարտուղարուհին համարյա ռադիոյի հաղորդավարուհու թեթևասահ ձայներանգով է ասում՝ մեկնաբանություն չունի, թե ինչու էին այդքան մարդու մոլորության մեջ գցել, այնպես է խոսում, որ ասես ոչի՜նչ չի պատահել: Կամ՝ ի՜նչ է եղել, որ... Նայում ես ու մտածում, լավ, ո՞նց գետինը չի պատռվում ու ...

Հա, ու մեկ էլ օդանավը դատարկ դիմավորած հարազատները գնում են ՊՆ շենքն են շրջապատում: Կարելի է կարծել, թե ՊՆ-ն էր հայտարարել, թե՝ գերիների խումբ է վերադառնում, այլ ոչ թե ասենք, նույն փաշինի մամուլի խոսնակուհին:

Մյուս կողմից, նայում ես, թե ինչ ողորմելի՜, որքա՜ն խղճուկ են նիկոլ փաշինի պաշտպանության նախարարության «դեմքերը», լինի Վաղարշակ Հարությունյանը, թե դեռ 2018-ին Նախիջևանի կողմից թշնամուն ահռելի զիջումներ արած Արտակ Դավթյանը: Հատուկ չեմ նշում՝ գեներալ, քանզի նրանից ի՞նչ գեներալ: Նրանք կոնկրետ հանձնարարական ունեն իրենց տեր թրքահպատակ փաշինից. վերջնականապես ոչնչացնել Հայոց բանակը, ավելի ճիշտ՝ բանակի մնացորդները, վերջնականապես վարկաբեկել այն միակ կառույցը, որը տասնամյակներ շարունակ, ահռելի զոհողությունների գնով ստեղծվել էր՝ որպես պետականության հիմնական պատվար:

Չնայած, խոպանչիների ու գռդոնչիների ինչի՞ն է պետք պետականությունը: Էլ չասած՝ խոպանչու և գռդոնչու հոգեկերտվածքով «գեներալների» կամ «նախարարների» մասին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը