99 ձայն և ժյուրիի հիացական արձագանք. Սյուզաննա Մելքոնյանը` ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում իր հաղթական ելույթի եւ մարտական տրամադրվածության մասին (տեսանյութ)
Կրկին հայ մասնակից և կրկին հիշարժան ելույթ ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի շրջանակում. այս անգամ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ կատարմամբ ոտքի հանեց մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին, այդ թվում` ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան կիսվել է իր էմոցիաներով և խոսել իր կյանքում մրցույթի կարևորության մասին:
Երգչուհին նշեց, որ մեկ տարի պատրաստվել էր այսպիսի ելույթ ունենալու համար:
«Սկսել եմ պատրաստվել երկրորդ եթերաշրջանից անմիջապես հետո, երբ մեզ` երգիչներիս համար սկսվեց խայտառակ մի շրջան պանդեմիայից հետո, բայց այդ ամբողջ ընթացքում ես հավատս չէի կորցնում, որ ես անպայման հայտնվելու եմ այս բեմում: Երբ բեմ բարձրացա, փորձեցի ամբողջովին հավաքվել և այդ երկու րոպեների ընթացքում ցույց տալ այն, ինչն իմ մեջ կուտակվել էր մեկ տարվա ընթացքում»,-նշեց երգչուհին:
Սյուզաննան հավելեց, որ իր համար առանձնահատուկ կարևոր էր Սերգեյ Լազարևի կարծիքն իր կատարման վերաբերյալ և մանրամասնեց, թե ինչու.
«Յուրաքանչյուր մասնագետի կարծիքը կարևոր է ու որոշիչ, բայց, իհարկե, ամենից շատ Լազարևի կանգնելուն էի սպասում, որովհետև չորս տարի առաջ «Նոր ալիք» մրցույթի շրջանակում նա ժյուրիի այն անդամներից էր, որը սկզբից մինչև վերջ ինձ նշանակում էր առավելագուն` 11 միավոր, և ինձ շատ հետաքրքիր էր, թե չորս տարի անց նա ինչպես կարտահայտվի, ինչ կարծիք կունենա իմ մասին: Բայց, իրականում, յուրաքանչյուրի կարծիքն էլ կարևոր է, որովհետև երբ ունենում ես մեկ տարվա պասիվ, ճահճացած շրջան, նախ` ուզում ես հասկանալ, թե ինչ է քո մեջ փոխվել` հոգեբանական կողմից մինչև մասնգիտական, և, հատկապես, այդ շրջանից հետո դրսում ներկայանալով` յուրաքանչյուրի խոսքը քեզ համար կարևոր է ու նշանակալից»:
Հարցին` ի՞նչ էր զգում, երբ իր կատարմանը զուգահեռ հետևում էր ժյուրիի անդամների գնահատող հայացքներին ու էմոցիաներին, Սյուզաննան պատասխանեց.
«Իհարկե, վիզուալ որոշ բաներ խանգարում են, բայց կատարողի հարթակից դա այդքան էլ այդպես չի երևում, ամեն ինչ ընդհանրացված է երևում, և դու այդ պահին ունես լավ կատարելու առաքելություն, ու երբ քեզ վրա ընկնում են լույսեր, այդ ամեն ինչը խառնվում է իրար, և դու չես կարողանում այդ պահին հաշվել` ով կանգնեց: Իմ պարագայում ես այնքան գերէմոցիոնալ վիճակում էի, որ դրա շնորհիվ ես չէի նկատում` ժյուրիի շրջանում ինչ էր կատարվում, պարզապես, փորձում էի ցույց տալ այն, ինչ կուտակվել էր իմ ներսում... Լավ իմաստով բավարարվածություն ձեռք բերեցի, որպես կատարող, որովհետև անսահման կարոտ կար դեպի բեմը»:
Սյուզաննայի խոսքով՝ եզրափակիչը բավական բարդ է լինելու.
«Այս տարվա մրցակցությունը բավական ուժեղ է: Այս եթերաշրջանին մասնակցում է նաև մրցույթի իտալական տարբերակի հաղթողը, կան երգիչներ Վրաստանից, Անգլիայից, տարբեր երկրներից ժամանած շատ մասնակիցներ կան, բայց ես մարտական եմ տրամադրված, ինչպես երբեք: Շատ մրցույթներ են եղել իմ կյանքում, ունեցել եմ շատ հաղթանակներ, նաև` պարտություններ, բայց նման պատասխանատվությամբ չեմ հիշում, որ այլ մրցույթի պատրաստված լինեի»,-նշեց նա: