Լրահոս

12.04.2021 15:12


Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն

Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն

Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը, և չի բացառվում, որ որոշ քաղաքացիների ախտանիշները պայմանավորված են հենց այս շտամով: Լրագրողների հետ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը:

«Կորոնավիրուսի այսպես կոչված բրիտանական շտամը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ավելի արագ է տարածվում. 36 տոկոսով վերարտադրողականությունը ավելի բարձր է, քան նախորդ շտամինը»,–ասաց Աբովյանը։

Նրա խոսքով՝ իրականացվող ընտրանքային հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպիսի շտամներ են շրջանառվում երկրում, բայց բուժման և պատվաստման քաղաքականությունը կախված չեն տարածված շտամներից:

Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները Երևանում նախատեսվում է սկսել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պատվաստանյութի փաստաթղթային ձևակերպման բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, այն արդեն բախշվում է բժշկական կազմակերպություններին: Ինչ վերաբերվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ներկայում իրականացվում են փաստաթղթային ձևակերպումները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:

Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Սպուտնիկ V » պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 և 15 000 խմբաքանակներ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը