«Ռազմագերիների մասով դիվանագիտությունը սատկած է». Աշոտյանը «Մեկ պատգամավոր, մեկ ռազմագերի» պրոյեկտ է առաջ քաշում (տեսանյութ)
Ռազմագերիների մասով դիվանագիտությունը սատկած է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Խորհրդարանական դիվանագիտության վեջը չի մեր ռազմագերիների հարցը, այնտեղ շատ քիչ մարդ ունենք, որ թուրքի ծառա չեն»,-ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ քանի որ իմպոտենտ ու դավաճան է արտգործնախարարությունը, իմպոտենտ ու դավաճան է խորհրդարանական դիվանագիտությունը, այդ պատճառով գերիների թեման չի դարձել Ադրբեջանի վրա միջազգային ճնշման առիթ։
«Չկա այդ ճնշումը, կա մի երկու ստից հայտարարություն, իսկ ճնշման համար պետք էր ստեղծել հիմք»,-ասաց նա։
Աշոտյանը նշեց, թե բոլոր այն եվրոպացի, ռուս, ամերիկացի պատգամավորները, որոնք ուզում են օգնել Հայաստանին, պետք է մտնեն այն պրոյեկտի տակ, որի անունն ինքը դրել է «Մեկ պատգամավոր, մեկ ռազմագերի»։
«Ամեն մի ռազմագերու ճակատագիրը պետք է խնդրել ու կցել այդ մարդուն, որ եվրոպացի «իքս» դեպուտատը պատասխանատու լինի «իքս» հայ ռազմագերու համար»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա ասաց, թե ՀՀԿ-ն իր ռեսուրսներով փորձում է դա անել, բայց այնպես չէ, որ իրենք կարող են փոխարինել պետական ռեսուրսները։

Աղբյուրը՝ aysor.am