Քաղաքական

12.04.2021 12:21


ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Երևանի մետրոպոլիտենում ռուսերենով ցուցանակների հեռացման մասին (տեսանյութ)

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Երևանի մետրոպոլիտենում ռուսերենով ցուցանակների հեռացման մասին (տեսանյութ)

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում դեռ հրաժարվել է մեկնաբանել ռուսերենով ցուցանակների հեռացումը Երեւանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում: Դիվանագետը նշել է, որ իրեն ժամանակ է պետք՝ հարցին լիարժեք ծանոթանալու համար:

Նշենք, որ Երեւանի մետրոպոլիտենում ռուսերենով բոլոր ցուցանակներն ակտիվորեն հանվում են՝ դրանք փոխարինելով գովազդով: Նախորդ ցուցանակները կազմվել էին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Այժմ թողնում են միայն հայերեն եւ անգլերեն ցուցանակները: Այդպիսի պատկեր է արդեն «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» եւ «Շենգավիթ» կայարաններում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը