Քաղաքական

12.04.2021 12:16


Փոքրիկ սեղանիկը, Փաշինյանի կարմիր թղթապանակն ու Կրեմլի ճաշացանկը. «Ռոսիա 24»-ը պատմել է Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման` կադրից դուրս մնացած դրվագների մասին (տեսանյութ)

Փոքրիկ սեղանիկը, Փաշինյանի կարմիր թղթապանակն ու Կրեմլի ճաշացանկը. «Ռոսիա 24»-ը պատմել է Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման` կադրից դուրս մնացած դրվագների մասին (տեսանյութ)

«Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինը ներկայացրել է, թե ինչպես է համավարակի պայմաններում կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կրեմլում:

Ինչպես վերջինս հայտնել է Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում` ներկայացնելով հատուկ ռեպորտաժի կադրերը, հանդիպումից առաջ փոքր սեղանիկ է բերվել այն սենյակ, որտեղ պետք է ընթանային բանակցությունները. սեղանիկը դրվել է Փաշինյանի աթոռի կողքին, սակայն հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ այն հեռացվել է:

Լրագրողը նշում է, որ Փաշինյանը վերջին երեք ամսում երկրորդ անգամ է լինում Կրեմլում: Վերջինս նկատում է, որ այս հանդիպան ժամանակ յուրաքանչյուր շարժում ավելին է, քանի ուղղակի ժեստը:

Զարուբինը շեշտում է, որ Փաշինյանը հանդիպման սկզբում թերթիկ է հանել գրպանից և դրել իր առջև. Փաշինյանն իր համար ծրագիր է կազմել այն բոլոր հարցերից, որոնք կարևոր էին իր համար և որոնք անպայման պետք է հնչեին տեսախցիկների առաջ»:

Իսկ լրագրողների հեռանալուց հետո այն նույն սեղանիկը կրկին մոտեցրել են Փաշինյանին, ապա փոխանցել պայուսակը, որից նա դուրս է բերում կարմիր թղթապանակը, ինչպես արձանագրել են տեսախցիկները:

Լրագրողը հայտնել է, որ բանակցություններն ընթացել են աշխատանքային ճաշի սեղանի շուրջ և ներկայացրել, թե Կրեմլում ինչ են առաջարկում արտասահմանցի հյուրերին` Կամչատկայի ծովախեցգետնով աղցան, ծովային սունկ, կոկոսով ապուր, ձուկ, ռուսական գինի: Իսկ հանդիպումից առաջ, ըստ հրապարակված կադրերի, առաջնորդները պարզապես թեյ են նախընտրել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը