Լրահոս

12.04.2021 10:58


19 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 510 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 510 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4706-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 873 է, ընդհանուր առողջացածներինը՝ 182 836, փաստացի բուժվողներինը՝ 15 785: Մեկ օրում արվել է 3461 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 906 177 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը