Քաղաքական

12.04.2021 10:22


Ընտրություններում Քոչարյանի հաղթանակի դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում. Ստանիսլավ Պրիտչին

Ընտրություններում Քոչարյանի հաղթանակի դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում. Ստանիսլավ Պրիտչին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ստանալ աջակցություն բնակչության շրջանում: Ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ղարաբաղյան կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, սակայն դրանում ցանկացած դեպքում դրական դերակատարում կունենան ռուս միջնորդներն ու խաղաղապահները, համարում է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե մի քանի ամիս առաջ... (իրավիճակը ցույց էր տալիս – խմբ.) Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա (Քոչարյանը – խմբ.) ունի շանսեր: Եւ այդ ժամանակ կլինի լրիվ այլ իրավիճակ նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,-լրագրողներին ասել է փորձագետը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը