Քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ
Ապրիլի 10-ին, ժամը 07։15-ից 18։35-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Սարմենի, Սարալանջի, Սոսեի, Նոր Արեշի, Գարեգին Նժդեհի, Մինսկի, Աճառյան, Առնո Բաբաջանյան փողոցներում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և Դիմիտրով գյուղում, Արմավիրր մարզի Արևադաշտ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են վնասված ծառերը, իրականացրել ապամոնտաժման աշխատանքներ, սահմանազատել տարածքները, ամրացրել շենքի տանիքի թիթեղները և իրականացրել հերթապահություն։