Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ
Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: