Մեկնաբանություն

11.04.2021 11:22


Հայաստանի ու Արցախի կործանման մեկնարկի 3-րդ տարելիցին «պասվիշայեցցա»

Հայաստանի ու Արցախի կործանման մեկնարկի 3-րդ տարելիցին «պասվիշայեցցա»

Ընդամենը օրեր անց կլրանա Հայաստանի իշխանությունը թրքահպատակ նիկոլ փաշինին հանձնելու երրորդ տարելիցը:

Երեք տարի առաջ` այս օրերին, նա և իր բանդայի ներկայացուցչներն արդեն հասել էին Երևան, դեսուդեն էին քայլում: Անարգել ու անպատիժ՝ օրվա իշխանության թողտվությամբ: Օրվա իշխանությունը տեղից չշարժվեց անգամ այն բանից հետո, երբ նիկոլ փաշինը՝ իր ոհմակաբարո թրքահպատակներով ներխուժեց զինված պահպանության ներքո գտնվող պետական ռեժիմային հաստատություն, այն է՝ Հանրային ռադիոյի շենք: Եթե այդ պահին, հերթապահող ու ավտոմատ-հրազենով զինված ոստիկաններից մեկնումեկը կրակեր թրքահպատակի ճակատին, ինչի օրինական իրավունքը նա, ի դեպ, ուներ, այսօր, միգուցե, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նստած կլիներ միայն այդ ոստիկանը: Բայց քանի որ նման բան տեղի չունեցավ, այսօր, ավելի ճիշտ, արդեն մոտ երեք տարի է, ինչ դեպի ոչնչացման անդունդը գահավիժող «գնացքն» է նստած մի ամբողջ ժողովուրդ և մի ամբողջ պետություն: Այդ ընթացքում թրքահպատակները, Արցախը համարելով բալաստ, այն նետեցին «գնացքից» դուրս՝ ուղիղ թշնամու երախը:

Հիմա հերթը Հայաստանի մնացած հատվածինն է:

Լավ, մոտալուտ ու, դատելով ամենից՝ անխուսափելի «ապագայի» հարցերը թողնենք այդ մռայլ «ապագային» և թեթևակի հետադարձ հայացք նետենք անցած երեք տարիներին:

Հարյուր հազարավոր «հիպնոսացած» հայրենակիցներ, աղմուկ-աղաղակով ելան փողոց, կաթսա-շերեփով էլ գիշերվա կեսին հավեսով աղմկեցին մի երեք տարի առաջ: Նրանք, ըստ երևույթին, ուզում էին ապրել ավելի լավ, ավելի ապահով, ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ, ավելի նախընտրելի Հայաստանում: Համենայն դեպս, հազիվ թե որևէ խելամիտ մարդ, նույնիսկ հազիվ թե որևէ «պողոսամիտ» բողոքի, աղմկի, հանուն... ավելի վատ ապրելու կամ ընդհանրապես աղետի ու ողբերգության մեջ հայտնվելու:

Բայց գործնականում այդպես էլ եղավ:

Ի՞նչ հիմնական «զարգացումներ» են դիտարկվել վերջին երեք տարիներին, թրքահպատակ ու դավաճան նիկոլ փաշինի ու նրա հակահայ ավազակախմբի իշխանավարման շրջանում: Ի՞նչ ցածրունքների է հասել այդքան չարչրկված «ժողովրդի իշխանությունը»:

Քանի որ թրքահպատակ նիկոլ փաշինն ու իր մանկուրտային «ընտրազանգվածը» որովայնամիտ են, անդրադառնանք մի քանի հիմնական «նվաճման»:

Առաջինը՝ նկատելիորեն արժեզրկվել է դրամը (համեմատության համար՝ 3 տարի առաջ 1 ԱՄՆ դոլարը համարժեք էր 481 դրամի, հիմա՝ 533 դրամի):

Երկրորդ՝ թե՛ դրամի արժեզրկման հետ կապված, թե՛ տնտեսական այլ բացասական գործոնների և իրողությունների ազդեցությամբ էապես աճել են ապրանքների գները, ամենից կարևորը՝ թանկացել է այսպես կոչված կենսապահովման զամբյուղի պարենամթերքը:

Դրան զուգահեռ, աճել են բացառապես թրքահպատակ նիկոլի ու իր իշխանախմբակի եկամուտները։ Ըստ որում, աճել են բազմապատիկ, և հակառակը՝ չեն աճել «պողոսների» եկամուտները: Լավագույն դեպքում, բնակչության հիմնական զանգվածի եկամուտները, անվանական արժեքով, նույնն են մնացել: Իսկ եթե հաշվի առնենք ապրանքների թանկացումը, ապա այդ եկամուտները էապես նվազել են:

Չնայած և ի հակառակ ճոռո-ճոռո խոստումներին ու հայտարարություններին՝ էապես նվազել են ներդրումները, եթե առհասարակ, ներդրումներ եղել են: Տնտեսական միջավայրը դարձվել է հականերդրումային, Հայաստանը վերածվել է ներդրումների ու առհասարակ, տնտեսավարման համար ամենավատթար ու անհրապույր վայրի:

Մի խոսքով՝ տնտեսական և սոցիալական բոլոր կողմնորոշիչների առումով Հայաստանում այս երեք տարվա մեջ ամեն ինչ միմիմայն վատացել ու վատացել է: Հա, ու ավելի ու ավելի է վատանալու, իսկ այս ճիվաղների միակ հույսն էլ այն է, որ արևմտյան կամ արևելյան թուրքերը «բիրիքով» գնեն Հայաստանը:

Էլ ի՞նչ է տվել նիկոլ փաշինի երեք տարվա կառավարումը Հայաստանին ու իրեն հրճվանքով, կռապաշտաբար իշխանության բերած խալխին:

Տվել է այն, որ միայն կորոնավարակից ավելի քան 4 հազար մարդ է մահացել, և այդ մահերի պատասխանատվությունն ուղղակիորեն նիկոլ փաշինի ու իր բայղուշների վզին է: Չենք ասում՝ խղճին, որովհետև դժոխքի դեսպանորդները խիղճ չեն ունենում և չունեն:

Է՛լ ի՞նչ «նվաճումներ կան: Հիմնականները՝ շուրջ 5000 զոհված՝ պատերազմում, մոտ 10000 վիրավոր ու հաշմված հայրենակիցներ, գերազանցապես՝ երիտասարդություն, անհայտ կորածներ, անորոշ թվով գերեվարվածներ:

Է՞լ ինչով կարող են իրենց «լավ զգալ» թրքահպատակ նիկոլն ու նրա հպատակները: Այդքան զոհերի գնով իրենք Արցախը նվիրել են թուրքին, իսկ հիմա էլ պատրաստվում են նույնն անել Մեղրիի հետ, եթե ոչ՝ Սյունիքի հետ ամբողջությամբ:

Մեծ նվաճում է, իհարկե, Հայաստանի ինքնիշխանության ոչնչացումը, որն ինտենսիվ ընթացքի մեջ է՝ վերը հիշատակված գահավիժող «գնացքի» տեսքով:

Հատկանշական է և այն, որ այդ աղետները, կորուստները, մահերը, ինչ խոսք, չեն շրջանցել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր մի երեք տարի առաջ ոգևորված ընկել էին այդ թրքահպատակի ջրերը, ովքեր նրա ու նրա ուսապարկերի օգտին էին քվեարկել 2018-ի արտահերթ ընտրություններում:

Ավելին, նիկոլ փաշինի կազմակերպած «տարօրինակ պատերազմում» զոհված ու վիրավորված լուսավոր տղաների մեծամասնությունը հենց այն պատանիներն էին, որոնք 2018-ին խանդավառված նստարաններ ու աղբարկղերով փողոցներ էին փակում, վուվուզել փչում, դմփ-դմփ-հու անում և իրենց գլխակերին օգնում, որպեսզի զավթի իշխանությունը:

Պարադոքս է, միգուցե, բայց որքան ավելի հակամարդկային ու կործանարար են դրսևորվում նիկոլ փաշինը և նրա մանկլավիկները, «պողոսներն» ավելի ու ավելի նվիրված հայացքով են նայում իրենց գլխակեր-կուռքին: Մոլոքը տարերքի մեջ է: Ասում է՝ խոնարհվո՜ւմ եմ... ու «պողոսները» խոնարհաբար իրենց զավակներին նետում են այդ մարդակերի երախը: Չարի վերջի հիմար կկվի պես: Իսկ չարի վերջը դեռ չի եկել, որովհետև սա իրականություն է, այլ ոչ թե հեքիաթ: Իրականությունը հեքիաթային դարձնելու համար պետք է չարին վերջ տալ։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը