Քաղաքական

10.04.2021 14:35


Թուրքական հեռուստաալիքը Երևանի կենտրոնում գտնվող Պարսկաստանի հյուպատոսության նախկին շենքը ներկայացնում է որպես ադրբեջանական ճարտարապետության մաս (տեսանյութ)

Թուրքական հեռուստաալիքը Երևանի կենտրոնում գտնվող Պարսկաստանի հյուպատոսության նախկին շենքը ներկայացնում է որպես ադրբեջանական ճարտարապետության մաս (տեսանյութ)

tert.am-ը գրում է․ Թուրքիայի պետական լրատվական կորպորացիայի (TRT) ռուսալեզու ծառայությունը տեսանյութ է հրապարաիկել, որում Երևանի կենտրոնում գտնվող գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն Դեր Նոննեի կողմից 1876 թվականին կառուցված շենքը, որը նախկինում ծառայել է որպես Պարսկաստանի հյուպատոսության նստավայր, ներկայացվում է որպես ադրբեջանական մշակույթի մաս:

Տեսանյութում մասնավորապես ասվում է. «Երևանում հայտնաբերվել են ադրբեջանական ճարտարապետության հնագույն օրինաիկներից մեկի` Սարդարյան պալատի մնացորդները: Սկզբում գտածոն կապում էին պարսկական մշակույթի հետ: Սակայն հետաքննող փորձագետ Ֆաիգ Իսմայիլովը հայտնաբերել է, որ դա ադրբեջանական պալատի մաս է, որը կառուցվել է 1603-1625 թվականներին` Իրևանի ամրոցի հյուսիս-արևմտյան մասում: 1913-1918 թվականներին պալատը գրավվել և ավերվել է: Այնտեղ գտնվող նկարները տեղափոխվել են Վրաստան: Տարածաշրջանում թյուրք-մուսուլմանական բազմադարյա ներկայության հուշարձանը շուրջ 100 տարի կորսված էր համարվում»:

Mediaport-ն էլ ընդգծում է, որ տեսանյութն արդեն 3 օր է՝ ակտիվ տարածվում է սոցիալական ցանցերում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը լուռ է՝ հավանաբար չխախտելու համար թուրքերի հետ բարեկամանության քարոզը:

Իրականում շենքը կառուցել է գերմանացի ճարտարապետ Միխայիլ ֆոն Դեր Նոննեն՝ 1876թ-ին, այն ծառայել է որպես Պարսկաստանի հյուպատոսություն։ Այս բացահայտ կեղծիքով Թուրքիան հող է նախապատրաստում Երևանի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելու համար, և պատահական չէ, որ հրապարակված տեսանյութում Երևանն անվանվում է «Էրիվան»։

Այս խորագրի վերջին նյութերը