Լրահոս

10.04.2021 18:44


Մասիսում 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու դիմաց նրանից 1.7 մլն դրամ է վերցրել․ կինը ձերբակալվել է

Մասիսում 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու դիմաց նրանից 1.7 մլն դրամ է վերցրել․ կինը ձերբակալվել է

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ։

Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել էր և սպառնացել, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200.000 դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկությունները:

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 13.45-ին, 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200.000 դրամը ստանալուց հետո բռնվել և, իրեն ուղեկցող «Մերսեդես» ավտոմեքենայի և վարորդի հետ, Ղուկասավան համայնքի գերեզմանատնից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթմամբ ստացած 200.000 դրամը:

Հարուցվել է քրեական գործ։ 49-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը