ՌԴ-ն կարող է 1 ամսով սահմանափակել դեպի Թուրքիա չվերթերը
Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել դեպի Թուրքիա թռիչքների համար՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ երկրի տրանսպորտի նախարարության աղբյուրներին և երկու տուրօպերատորների խոսքերին հղումով:
Թերթի տեղեկություններով՝ հավանական է, որ ապրիլի 12-ից մեկ ամիս ժամկետով կանոնավոր և չարտերային թռիչքները կսահմանափակվեն: Ինչ վերաբերում է արտահանում և բեռնափոխադրում իրականացնող թռիչքներին, ապա կիրառվելիք սահմանափակումները դրանց վրա ազդեցություն չեն ունենա:
Բացի այդ, իշխանությունները չեն նախատեսում ամբողջովին դադարեցնել օդային երթևեկությունը Թուրքիայի Հանրապետության հետ, ինչպես դա արվել է Մեծ Բրիտանիայի դեպքում: Այնուամենայնիվ, այդ երկրից ժամանող ռուսների համար կարող է սահմանվել 14-օրյա կարանտին:
Հիշեցնենք՝ վերջին շաբաթներին Թուրքիայում նկատվում է COVID-19-ով հիվանդացության դեպքերի շեշտակի աճ: Ապրիլի սկզբից այս երկրում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան 40 հազար նոր դեպք, իսկ նախորդ օրն այդ ցուցանիշը մոտեցել է ռեկորդային 56 հազարի:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի խոսքով` հենց այս երկրից է SARS-CoV-2-ի շտամների մեծ մասը բերվել Ռուսաստան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախկին ղեկավար Գենադի Օնիշչենկոն ռուսներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա մեկնելուց` համաճարակաբանական վատ իրավիճակի պատճառով և օգտվել Ռուսաստանի «հսկայական ժամանցային հնարավորություններից»:

Աղբյուրը՝ tert.am