Աշխարհ

10.04.2021 11:12


«Սարքերն արդեն գնվել են». թուրքական ընկերությունը հաստատել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների վաճառքն Ուկրաինային

«Սարքերն արդեն գնվել են». թուրքական ընկերությունը հաստատել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների վաճառքն Ուկրաինային

Ուկրաինան արդեն իսկ ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը:

Այս մասին հայտարարել են «Բայքար» ընկերության մամուլի ծառայությունից, գրում է iz.ru-ն:

Պարզաբանվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում զենքի արտադրության վայր այցելություն չի նախատեսվում:

«Զելենսկին չի պատրաստվում այցելել մեր գործարան: Մենք դրա համար չենք նախապատրաստվել: Եթե Ուկրաինայի նախագահը քննարկում է ռազմական համագործակցությունը 2 երկրի միջև, ապա դա քննարկվում է ոչ թե մեզ, այլ պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի հետ: Մեզ հետ կապված է միայն ուկրաինացիների կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների գնումը: Բայց նրանք սարքերն արդեն գնել են»,-մանրամասնել են թուրքական ընկերության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ ապրիլի 10-ին Զելենսկին կայցելի Թուրքիա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը