Քաղաքական

10.04.2021 11:13


«Ղարաբաղի հարստությունը նոր հնարավորություններ է ստեղծում». Թուրքիան ցանկանում է ներդրումներ անել Արցախում

«Ղարաբաղի հարստությունը նոր հնարավորություններ է ստեղծում». Թուրքիան ցանկանում է ներդրումներ անել Արցախում

Լեռնային Ղարաբաղի տարածքների`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է բնակավայրերի և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին առընթեր թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը, գրում է minval.az-ը:

Նրա խոսքով՝ իրենք աշխատում են թուրք ներդրողներին Լեռնային Ղարաբաղ բերելու ուղղությամբ:

«Կովկասում նոր քաղաքական իրողությունը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին հեշտությամբ ավելացնել առևտրային ծավալը` ներկայիս 4,5 միլիարդ դոլարից հասցնելով մինչև 15 միլիարդ դոլարի: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը նշված մակարդակին հասցնել»,-ասել է նա:

Աքաթը նշել է, որ թուրք կապալառուներն Ադրբեջանում հաջողությամբ ավարտին են հասցրել, ընդհանուր առմամբ, 15 միլիարդ դոլար արժողությամբ 436 նախագիծ: Դրան զուգահեռ մասնավոր բանկերից մեկը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մասնաճյուղ բացելու մասին:

Նա շեշտել է որ Ղարաբաղը հարուստ է բնական ռեսուրսներով և, ներդրումներ կատարելով հանքավայրերի շահագործման մեջ, կարելի է ներդրում ունենալ երկրի և տարածաշրջանի տնտեսության զարգացման գործում:

«Ղարաբաղի հարստությունը զբոսաշրջության համար նոր հնարավորություններ է ստեղծում»,-հավելել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը