Լրահոս

10.04.2021 11:09


31 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

31 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1009 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202 167-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4672-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1020 է, ընդհանուր առողջացածներինը՝ 181 180, փաստացի բուժվողներինը՝ 16 315: Մեկ օրում արվել է 4829 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 899 290 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը