Տնտեսական

09.04.2021 22:19


Քոչարյանի և Փաշինյանի պահած Հայաստանը՝ ինֆոգրաֆիկայով

Քոչարյանի և Փաշինյանի պահած Հայաստանը՝ ինֆոգրաֆիկայով

Վերջին երկու տարիներին հայերը՝ Հայաստանում, թե դրսում բնակվող, շատ են համեմատում Հայաստանը ներկայում եւ անցյալում։ Հատկապես վերջին շրջանում, երբ երկրում կյանքը հետընթաց է ապրում բոլոր ոլորտում, համեմատություններն ավելի շատ ոլորտներ են ընդգրկում՝ սոցիալական, տնտեսական, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, միջազգային կապեր, Սփյուռքի հետ հարաբերություններ եւ այլն։ Այս մասին գրում է Yerevan.today-ը։

Կայքը գրում է, որ ամեն օր անկում է ապրում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եւ դրան զուգահեռ՝ ամեն օր աճում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Դա, ըստ էության, տեղի է ունենում համեմատության ֆոնին, որ առավելապես ստեղծվել է վերջին ժամանակներում, երբ Քոչարյանը հայտարարեց, որ եթե Փաշինյանը չի հեռանում, այլ կազմակերպում է ընտրություններ, ինքը մասնակցելու է եւ հաղթելու։

Ամեն օր խանութ մտնող քաղաքացին նկատում է, որ գները սրընթաց աճ են արձանագրում։ Բառացիորեն ամեն օր ապրանքի թանկացում կա մեր երկրում։ Եվ բնականաբար, քաղաքացին հիշում է, որ, օրինակ, երկրորդ նախագահի կառավարման տարիներին մենք ունեցել ենք գների կայունություն։ Ընդ որում, այդ կայունությունը եկամուտների աճի ֆոնին էր։ Իսկ հիմա ապրանքի գներն աճում են, բայց մեր եկամուտները՝ նվազում։

Հենց այդ պատճառով է, որ 50 տոկոսը գերազանցած աղքատությունը Ռոբերտ Քոչարյանի օրոք նվազեց, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք արդեն հիմա աղքատ է ցանկացած երրորդ մարդը, իսկ տարվա վերջում կլինի աղքատ ցանկացած երկրորդ մարդը։

Yerevan.today-ը ինֆոգրաֆիկայով ներկայացրել է, թե ինչ էր հնարավոր խանութից գնել 10 հազար դրամով 2007 թվականին, երբ երկիրը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ է հնարավոր գնել հիմա՝ 2021 թվականին, երբ երկիրը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը