«Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիրը ձերբակալվել է մեկ այլ գեղեցկուհու վրա հարձակման համար (տեսանյութ)
Ոստիկանությունը հարձակում գործելու և վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել է «Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրիին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա վրա ու հենց բեմում վերջինիս կապտորեն գլխից հանել թագը, հայտնում է The Guardian-ը։
«Մենք ձերբակալել ենք Ջուրիին և նրա գործընկեր Չուլա Մանամենդրային՝ «Նելում Պոկունա» թատրոնում հարձակում գործելու և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով»,-ասել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Աջիթ Ռոհանան:
«Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվան Կոլոմբոյի ոստիկանական բաժանմունքի մոտ լրագրողներին հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել մեղադրանքներից, եթե Ջուրին հրապարակավ ներողություն խնդրի, սակայն վերջինս մերժել է առաջարկը:
«Փորձեցի հարցին լուծում տալ դատարաից դուրս, սակայն նա մերժեց։ Կարող եմ ներել, սակայն չեմ մոռանա»,-հավելել է Դե Սիլվան։
Ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 19-ին նշանակվել է դատական նիստ, իսկ մինչ այդ երկու կանայք ազատ են արձակվել գրավի դիմաց։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, 31-ամյա Փուշպիկա դե Սիլվան այս տարի արժանացել է «Միսիս Շրի Լանկա» տիտղոսին, սակայն մինչ նա կհեռանար բեմից, 2019-ի տիտղոսակիր Քերոլայն Ջուրին, որը նաև «Միսիս աշխարհ 2020»-ի հաղթողն է, մոտեցել է Դե Սիլվաին և հանել է նրա թագը՝ այդ ընթացքում վնասելով վերջինիս գլուխը։
«Ինչ վերաբերում է «Միսիս Շրի Լանկա»-ին մասնակցությանը, կա կանոն, որի համաձայն՝ պետք է ամուսնացած լինել, այլ ոչ թե ամուսնալուծված»,-ասել է նա՝ թագը դնելով երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի գլխին։
Ավելի ուշ պարզ է դարձլել, որ Դե Սիլվան բաժանված է, սակայն օրինական ամուսնալուծված չէ։
Մրցույթի տեղական ներկայացուցիչ Չանդիմալ Ջայասինքը ասել է, որ խորապես անհանգստացած է և անկեղծորեն զղջում է Ջուրիի պահվածքի համար։ Նրա նկատմամբ մեղադանք է հարուցվել, ոչ միայն հարձակման և վնաս հասցնելու, այլ նաև նյութական վնասի համար (Ջուրին վնասել է հանդերձանք, կոտրել մի քանի հայելի և երկու ժամով երկարացրել միջոցառման տևողությունը, որի պատճառով թատրոնը գանձել է հավելյալ 2500 դոլար)։ Կազմակերպիչները մեղադրել են Ջուրիին՝ միջոցառումը վարկաբեկելու համար։
Սոցիալական հարթակներում սկսվել է արշավը, որի շրջանակում պահանջվում է Ջուրիին զրկել «Միսիս աշխարհ» տիտղոսից: