Այս իշխանության հեռանալու դեպքում հնարավոր է նույնիսկ նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթղթում շտկումներ անել․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայի հենց հաջորդ օրը հրավիրեցինք հանրահավաք և պահանջով հանդես եկանք, որ անհրաժեշտ է րոպե առաջ այս իշխանությունը հեռանա, որովհետև այս իշխանության հեռանալու դեպքում հնարավոր է նույնիսկ այդ՝ նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթղթում շտկումներ իրականացնել և ինչ-որ բաներ փրկել՝ Yerkir.am-ին ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հրազդանում, որտեղ հանդիպում էր հրազդանցիների հետ Հայրենիքի փրկության շարժման մարզային այցերի շրջանակում։
Նա հիշեցրեց, որ պատերազմից 5-6 օր առաջ այդ նույն սրահում դարձյալ հանդիպել է նրանց հետ և խոսել այն բոլոր վտանգների մասին, ինչ պատահեց։ Անցնող մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անգամ հնչեցրել են, որ երկրի իշխանության ղեկին հայտնված այս խմբակը մեր երկիրը տանելու է կործանման, և, ցավոք, դրա մի մասը արդեն իրականություն է դարձել։
«Ի՞նչ տեղի ունեցավ․ նախ՝ պայքար ազգային արժեքների դեմ, եկեղեցու, հայոց լեզվի, մշակույթի, կեղծ խաղաղասիրական տարբեր լոզունգների տակ հասարակությանը բաժանեցին սևերի, սպիտակների, այս ատելությունը, որ Հայաստանում երբեք այս մակարդակի չի եղել, նաև հստակ պայքարելով բանակի դեմ, չտիրապետելով բանակի և ռազմաճակատի իրավիճակին բերեցին, հասցրին պատերազմի։ Իսկ պատերազմի ընթացքում ցուցաբերեցին դավաճանություն, անգործություն և դրա հետ կան հրապարակված բազմաթիվ փաստեր, որոնք բերեցին, հասցրին այս վիճակին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ չնայած անցնող ամիսներին բազմաթիվ ակցիաներ, բողոքի ցույցեր, հանրահավքներ, այդ ընթացքում՝ բազմաթիվ քրեական գործեր, ձերբակալություններ, քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ են տեղի ունեցել, բայց փաստն այն է, որ այսօր այս իշխանությունը դեռ հեռացված չէ։
«Մեզ հաճախ մեղադրում են, որ շատ կտրուկ, ծայրահեղ քայլերի չենք դիմել այս իշխանությանը հեռացնելու հարցում, բայց մենք մեր ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել ենք մի կարևոր սկզբունքով՝ որ վերջապես իրենք չեն մտածում մեր երկրի մասին, իրենք չեն մտածում նոր արյունահեղության, քաղաքացիական պատերազմի, երկիրը նոր ցնցումների տանելու մասին, բայց մենք միշտ հաշվի ենք առել այդ ամենը, որովհետև գլխավոր նպատակը սրանց հեռացնելը չէ, գլխավոր նպատակը երկիրը փրկելն է։ Սրանք պարզապես խոչընդոտ են, ուռուցք են այդ ճանապարհին, որից պետք է շուտ թե ուշ ազատվել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ այս իշխանություններն այժմ էլ հանդես են եկել ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ։ Այնինչ ՀՅԴ-ն համարում է, որ ընդհանրապես փաստ չէ, որ ընտրություններ տեղի կունենան։
Նա հիշեցրեց, որ տարվա սկզբին, երբ Շարժումն արդեն թափ էր հավաքել, իշխանությունները հանդես եկան ընտրություններ անցկացնելու հայտարարությամբ։ Այնինչ երբ ընտրության նախաձեռնություն է լինում, շատ քաղաքական ուժեր ասում են՝ դե լավ, եթե փողոցում չի լինում, գնանք ընտրության միջոցով հեռացնենք, ու պայքարը ինչ-որ տեղ դրանից տուժում է։
Երբ պայքարը մի քիչ նվազեց՝ գործող իշխանությունները հայտարարեցին, որ հանրային պահանջ չկա և ընտրություն չեն նշանակելու։ Երբ շարժումը կրկին թափ հավաքեց, և դրան նպաստեց ԳՇ պետի հայտարարությունը, կրկին ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես եկան և դեռ ցույց են տալիս, որ ընտրություններ լինելու են։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված են ավելի քան 17 կուսակցություններ, տարբեր անհատներ և ամեն մեկը տարբեր մոտեցում ունի․ Շարժման որոշ ուժեր հայտարարել են, որ գնալու են ընտրությունների և այդ միջոցով այս իշխանություններին հեռացնեն, իսկ որոշ ուժեր, օրինակ, Դաշնակցությունը, հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն այն ժամանակ, երբ կնշանակվեն այդ ընտրությունները։
«Ի՞նչ պետք է լինի, որ տեղի ունենա ընտրություն․ վարչապետը երկու անգամ պետք է հրաժարական տա, դա, ընդ որում, պետք է լինի ապրիլի 22-ից մայիսի 7-ը։ Հրաժարական տալուց հետո 2 անգամ պետք է չընտրվի վարչապետ, խորհրդարանը լուծարվի և նշանակվի ընտրություն։ Մենք պնդում ենք, որ ճիշտը՝ այդ ընտրությունները տեղի ունենան այլ վարչապետի կազմակերպմամբ, այսինքն, մի մարդու, ով այդ ընտրություններին հատուկ շահագրգռվածություն չունի և այդ ընտրություններին չի առաջադրվելու»,-բացատրեց նա։
Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի նաև նախընթաց պատմությունը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը ամեն ինչ անում է, պետական բոլոր լծակները օգտագործում է իր ընտրվելու համար։
«Այս իմաստով այն, ինչ մենք առաջարկել էինք, որ այս իշխանության հեռացումից հետո պետք է լինի ժամանակավոր կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որ չմասնակցի հաջորդ ընտրություններին, և շահագրգիռ կլինի արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու։ Բայց իրենք գնում են այլ ճանապարհով՝ վարչապետը պետք է հրաժարական տա, ԱԺ-ն լուծարվի, բայց կառավարությունը և վարչապետը շարունակեն պաշտոնավարել։ Արդեն մեզ համար ակնհայտ է, որ, սկսած այս քաղաքից, վերջացրած ամբողջ հանրապետության տարածքով՝ մարզպետներ, նախարարներ, պետական չինովնիկներ լծված են ընտրությունները կազմակերպելու աշխատանքին, իրենց բուն խնդիրները, պարտականությունները, մեր երկրի բազմաթիվ հոգսերը թողած՝ ամբողջ պետական ապարատը լծել են ընտրություններ կազմակերպելու և վերարտադրվելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու միջոց, այլ այդ ընտրություներից հետո երկրում ճգնաժամը ավելի խորանա, որովհետև ակնհայտ է, որ Փաշինյանը այդ աթոռից չի պոկվելու, պատրաստ է ամեն ինչ տալ, բացի այդ աթոռից, որովհետև պատահական, անկարող, անհաջողակ մարդիկ, որ մինչև նախարար, մարզպետ, պատգամավոր դառնալը իրենց կյանքում որևէ կերպ չեն դրսևորվել, հայտնվել են այդ աթոռներին, կպել են դրանց ու նաև իրենց տերերի թելադրանքով չեն հեռանում այդ աթոռներից։
Նա վստահեցրեց, որ քանի Նիկոլը կա, Հայրենիքի փրկության շարժումը կա։