Քաղաքական

09.04.2021 14:36


Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը

Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, Aysor.am-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։

«Խախտվել է Երևան-Գյումրի կանոնավոր ուղևորափոխադրումների գրաֆիկը»,-ասաց նա։

Նշենք, որ վաղ առավոտից գերիների հարզատները փակել են Շիրակի մարզի մտնող բոլոր ճանապարհները։

Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել իրենց տղաներին։

«Փակ ենք պահելու ճանապարհը մինչև մեր երեխեքին բերեն։ Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն։ Մեզ ոչ մի խոստում պետք չէ, չենք գնալու, մինչև երեխեքին չբերեն»,-ասել էին գերիների հարազատները։

Նշենք, որ «Էրեբունի» օդանավակայանում մինչև ուշ գիշեր բավական լարված իրավիճակ էր․ մեծ թվով գերիների հարազատներ սպասում էին իրենց որդիների վերադարձին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Բաքվից ինքնաթիռը դատարկ էր ժամանել Երևան։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձ կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն էլ երեկվանից փակ են պահում ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։

Այս խորագրի վերջին նյութերը