Մեկնաբանություն

09.04.2021 15:20


Թրքահպատակ «իշխանություն», որի ներկայացուցիչները չունեն ոչի՛նչ մարդկային

Թրքահպատակ «իշխանություն», որի ներկայացուցիչները չունեն ոչի՛նչ մարդկային

Ոմանց թվում է, որ երբ թրքահպատակ նիկոլ փաշինին ու նրա մանկլավիկներին անվանում ենք, օրինակ, «հակահայ», «դավաճան», «հակամարդ», դրանով ուզում ենք նրանց վիրավորել: Բայց դրանք նրանց նկարագրի, էության և գործունեության հետևանքների բնութագրումներ են:

Սրանք, ի լրումն ամենի, նաև չունեն մարդկային ոչի՛նչ: Ոչի՛նչ: Ու դա, լրացուցիչ անգամ հաստատվեց ապրիլի 8-ի երեկոյան: Սրանք՝ նիկոլ փաշինն ու իր թրքահպատակ մանկլավիկները, իրենց հռչակած խեղկատակային «արտահերթ ընտրություններին» ընդառաջ, չեն խորշում էժանագին ու եղկելի թամաշաներ սարքելուց, ժամանակակից բառամթերքով ասած՝ «փիարվելուց»: Սրանք, իրենց իսկ ապիկարության հետևանքով թշնամական գերության մեջ հայտնված հայերի վերադարձնելու հարցը իրենց համար քաղաքական կամ չգիտեմ, թե ի՛նչ միավորներ հավաքելու («աչոկ հավաքելու») առարկա են դարձրել: Սրանք, այդ նույն նկատառումներով, գործնականում գրերեվարել են գերիների ծնողներին ու հարազատներին, և այդ դժբախտ ու անձնական խոր տառապանքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին դարձրել են կույր գործիք՝ ապիկար իշանության ձեռքերում:

Սրանք այնքան ստոր ու, միաժամանակ, նաև մակերեսային են, որ Բաքվից ժամանելիք ինքնաթիռի պահով անմիջապես քարոզչական արշավ են ծավալում: Մասնավորապես, նիկոլ փաշինի ուսապարկերից «թուրքական քայլերգ» («Իմ քայլը») խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարում է, թե սպասվում է գերիների նոր խմբի վերադարձ: Դրանից հետո, հենց նիկոլ փաշինի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ապա նաև փոխնիկոլ տ.ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը, յուրային, այսինքն՝ իշխանական տարբեր քարոզչամիջոցների թղթակիցներին հաստատում են այդ տեղեկությունը, թե այո, սպասվում է գերիների վերադարձ:

Դրանք արձանագրված փաստեր են: Փաստեր, որոնք բացահայտորեն վկայում են, որ «գերիների վերադարձ» պայմանական անվանմամբ քարոզչական օպերացիան մշակվել և իրականացվել է նիկոլ փաշինի, այսինքն՝ իշխանական ագրեսիվ քարոզչամեքենայի կողմից:

Օդանավը, իհարկե, Երևանում վայրէջք է կատարում, բայց առանց գերիների: Դա, բնականաբար, հունից հանում է օդանավակայան եկած գերիների ծնողներին, հարազատներին ու ազգականներին: Ու նրանք... ուղղվում, իսկ ավելի ճիշտ՝ ուղղորդվում են դեպի պաշտպանության նախարարություն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց ՊՆ:

Վստահ ենք, որ դա տեղի է ունեցել նույն իշխանական մանկլավիկների, գերիների ծնողների հետ «աշխատանքները» կուրացիա անող ոմն մեծահարուստի ուղղորդմամբ:

Ի՞նչ կապ ունի կոնկրետ այս դեպքում ՊՆ-ն: Գործնականում՝ ոչ մի: Այնպես որ, եթե գերիների հարազատների՝ նախօրեին տեղի ունեցած խայտառակությունից հետո դեպի ՊՆ գնալը ուղղորդված չլիներ, ապա նրանք անմիջապես կբռնեին նույն փոխնիկոլ տ.ավինյանի, նրա մամուլի քարտուղարի, նիկոլ փաշինի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի օձիքներից ու բկներից: Չենք ասում արդեն վերը հիշատակված ուսապարկի մասին: Չէ՞ որ այդ հենց նրա՛նք են հայտարարել գերիների խմբի վերադարձի մասին, նրա՛նք են որոշակի սպասումներ ձևավորել:

Բայց, ինչպես դա լինում է արդեն երեք տարի, ինչպես դա պետք է լինի օրինաչափորեն ու անխուսափելիորեն, նիկոլական քարոզչությունը իրենց իսկ գործարկած փի-ար կամ քարոզչական ատամնանիվի տակ են մնացել: Դա օրինաչափ է, քանզի ով վստահում է ոչնչությանը, նա ոչինչ էլ ստանում է: Ով լպստում է մարդկային այդ եղկանքին ու կռապաշտի նման երկրպագում նրան, ստանում է ավեր ու ողբերգություն, ցավոք, նաև մյուս՝ չերկրպագող ու սթափ մնացածների համար ևս:

Մեծ հաշվով, օրինաչափ է այդ ամենը, քանզի պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված լինելու փոխարեն, նիկոլն ու իր հրոսակախումբը շարունակում է համարվել Հայաստանի իշխանություն: Ու, որպես այդպիսին, ինտենսիվ լծված է Հայաստանի վիլայեթացման ծրագրի իրականացմանը: Միաժամանակ, այս թրքահպատակները բացահայտորեն պարում են իլհամ ալիևի դուդուկի տակ: Գերիների հարցը դարձրել են առուծախի առարկա, իսկ իրենց գործակից «կիրթ ու կառուցողական» ալիևն էլ «բազար անելու» հարմար թեմա է բռնել. Մեղրին տվեք՝ գերի կտանք, Զանգեզուրը տվեք, էլի գերի կտանք... Ժամանակակից մարդավաճառույթան այդ բանաձևը եթե մի քիչ էլ բացենք, ալիևը՝ իր նիկոլ փաշինի միջոցով, ըստ էության ասում է՝ նոր գերիներ վերցնելու, ամբողջ Հայաստանը վերացնելու հնարավորություններ տվեք, որ գերիներին վերադարձնենք:

Իսկ նիկոլ փաշինի հակահայ կառավարությունն էլ՝ իր մանկլավիկներով հանդերձ, լծված է Էրդողանի ու Ալիևի շահերի սպասարկմանը, դա զուգահեռելով՝ ամեն գնով իշխանությունը պահելու մարմաջին: Եվ երբ իրենց հերթական անգամ, կներեք, կզացնում են, էս նիկոլ փաշինները մեղքը բարդում են ՊՆ-ի, չգիտեմ՝ ցույց անողների, ընդդիմության, նախկինների վրա...

Էհ, հիմա էլ ո՛չ ցույցեր կային, ո՛չ բողոքի ակցիաներ, ո՛չ մի նման բան: Բա ինչո՞ւ չկարողացավ գերիներին բերել, այն էլ այն դեպքում, երբ վստահ էր, որ բերում է, հակառակ դեպքում՝ իշխանական ագիտպրոպը ճղճիմ ու մարդկայնությունից զուրկ քարոզարշավ չէր սկսի:

Մի խոսքով, հերթական անգամ ի ցույց դրվեց նիկոլ փաշինի ու իր մանկլավիկների ոչնչությունը: Միակ հարցն այն է, թե որքա՞ն է դեռ հանդուրժվելու այս մղձավանջը:

Ի դեպ, փաշինականները նաև փորձեցին իրենց ճղճիմ փիառի ձախողման մեղավոր նշանակել ՌԴ դատախազությանը։ Ուշագրավ է, որ Արցախում ռուսական խաղաղապահների ղեկավար Մուրադովը սադրանք է որակել ՀՀ իշխանությունների հայտրարարությունները գերիների մասին։ «ՀՀ իշխանությունները թյուրիմացության մեջ են գցում մարդկանց»,–ասել է Մուրադովը՝ նշելով, որ գերիների վերադարձի մասին որևէ պայմանավորվածություն չէր եղել։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը