Մեկնաբանություն

09.04.2021 12:01


Տեսնել Լադիմիր Լադամիրիչին ու նոր մեռնել

Տեսնել Լադիմիր Լադամիրիչին ու նոր մեռնել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձավ ձեռնունայն։ Թեև Լադիմիր Լադիմիրիչին հանդիպելն իր համար արդեն մեծ ձեռքբերում է։ Դրանից հետո կարող է գալ այստեղ, իրեն հավատացող մի քանի ուսապարկի համոզել, որ Մոսկվայում ամեն ինչ կարգին է։ Փաստը, սակայն, այն է, որ Մոսկվայում ոչ միայն չեն հավատացել տարիներ շարունակ հակառուսական քարոզով զբաղված, այդ քարոզով փող աշխատած ու այդ քարոզով թուրքերի ջրաղացին ջուր լցրած Նիկոլի արցունքներին, այլ նաև մինչև նրա այցն են ապտակներ հասցրել Հայաստանի «ժողովրդի» վարչապետին։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի մասով գնացել է իր համար աննախադեպ քայլի․ Պուտինը պաշտոնապես շփվում է ՀՀ 2–րդ նախագահ, ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նիկոլի այցից առաջ նման շփման ու Քոչարյանի «ռասկրուտկայի» դեմոնստրատիվ պահվածքն այն ապտակն էր, որը հասցվեց Նիկոլին։

Եթե մի կողմ դնենք քաղաքականության ինտրիգային կողմը, ապա հարց է առաջանում, թե ինչ հարց լուծեց ՀՀ քաղաքացիների ու Հայաստանի համար Փաշինյան Նիկոլը։ Գրեթե ոչ մի։ Միայն կորոնավիրուսային վակցինայի մասով Պուտինը խոստացավ կազմակերպել առաքումը, և դա հումանիտար օգնություն էր հայ ժողովրդին (ի դեպ, Նիկոլը փնթիավարի նստած ու Պուտինի աչքերի մեջ նայելով ստեց, թե բա «Սպուտնիկ V»–ն Հայաստանում ռեգիստրացիա է անցել, այնինչ դա չի արվել)։ Մնացած հարցերով՝ գազի գին, ֆինանսական աջակցություն, գերիների վերադարձ, «մեր» գեղցին ոչինչ չկարողացավ բանակցել։ Եվ չի էլ կարողանալու։

Նիկոլը զրո է միջազգային հարաբերություններում։ Ունի զրո հարգանք դրսում։ Ու միայն Հայաստանի իր զոմբիների մոտ է զրոյից տարբերվող արդյունք գրանցում։ Պարադոքսն այն է, որ Նիկոլի վարած արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում հիմնականում հենց իր էլեկտորատն է տուժում՝ լինի դա գների թանկացում կամ այլ բան։ Նիկոլը հատկապես իրեն հավատացողներին է «քաշել», «քցել» ու քթներից բռնած մինչև հիմա ման է տալիս։ Բայց դե դա կարևոր չէ զոմբիլենդի համար։ Կարևորն այն է, որ Նիկոլն իրենց սիրում է, խոնարհվում իրենց առաջ և հպարտանում իրենցով։

Դե իսկ Նիկոլի համար կարևորը Լադիրմիրիչին մոտիկից տեսնելն ու շպարգալկայից կմկմալով կարդալն է՝ «Տեսնեմ Լադիմիրիչին ու նոր մեռնեմ» թեմայով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը