Լրահոս

09.04.2021 11:49

Սեփական ռեկտորներ․ իշխանությունների գերնպատակը ընտրություններից առաջ համալսարաններում յուրայիններին տեղավորելն է․ «Ժողովուրդ»

Սեփական ռեկտորներ․ իշխանությունների գերնպատակը ընտրություններից առաջ համալսարաններում յուրայիններին տեղավորելն է․ «Ժողովուրդ»

«Բուհերն իրենց ձեռքը վերցնելու գործելաոճը հեղափոխական իշխանությունը չի փոխում: ԵՊՀ-ում եռամյա տապալումից հետո կառավարությունը որոշել է իր վստահելի մարդկանց դարձնել տարբեր բուհերի հոգաբարձուների խոհրդի անդամներ և նախագահ, որպեսզի ունենա կառավարելի ռեկտորներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը ևս իրենցով են արել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որ Ավինյանի հովանավորյալն է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել, ընդ որում՝ բավականին մեծ դժվարություններով. հոգաբարձուների խորհրդի անդամների՝ ՀՀ իշխանության վստահելի թևի ջանքերով մի կերպ դարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործող իշխանությունների գերնպատակը համալսարանները հատկապես ընտրություններից առաջ յուրայիններով հագեցնելն է»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։