Քաղաքական

09.04.2021 10:10


Ռազմագերիների փոխանցման հարցը փակ է, մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում․ Բայրամով

Ռազմագերիների փոխանցման հարցը փակ է, մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիս ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին:

«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,-ասել է ադրբեջանցի նախարարը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին են փոխանցվել մարտական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր անձինք:

«Ով ավելի ուշ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, նրանց ռազմագերի անվանել չի կարելի»,-ասել է Բայրամովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը