Քաղաքական

09.04.2021 06:28


Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան է ժամանել դատարկ

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան է ժամանել դատարկ

Freenews.am-ը գրում է, որ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից Երևան է ժամանել դատարկ։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը: Այս մասին էլ գրում է Hraparak.am-ը:

Ավելի վաղ factor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երևան, իսկ «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էին իրականացնում «Էրեբունի» օդանավայակայանից, որտեղ հավաքվել էին գերիների տասնյակ հարազատներ։

Ավելի ուշ երբ տեղեկություն տարածվեց, որ գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատարկ է ժամանել, ուղիղ հեռարձակումներն անջատեցին։

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,-ասված է մեկնաբանության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը