Լրահոս

08.04.2021 15:50


Անհայտ անձինք Արշակունյաց պողոտայում և Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալները

Անհայտ անձինք Արշակունյաց պողոտայում և Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից։

Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի տագնապային ազդանշանը միացել է։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 02։55-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի շերտավարագույրները բացել են և այնտեղից գողացել «Իզի Փեյ» վճարային տերմինալը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 05։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դերենիկ Հունանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով Արշակունյաց պողոտա 54/49 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողացել են «Իզի Փեյ»-ի հաշվարկային տերմինալը։ Նշված գողության փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը