Մեկնաբանություն

08.04.2021 16:33


Երբ ուսապարկ Եղոյանը էժանագին «յուղեր է վառում»

Երբ ուսապարկ Եղոյանը էժանագին «յուղեր է վառում»

Այդպիսի մի նիկոլասպասարկու կա, մանդատակիրների ուսապարկանոցից՝ Արման Եղոյան, որը մինչև «հեղափոխությունը» Լևոն Տեր–Պետրոսյանի երիտվկաներից էր: Հանրությունը մեկումեջ լսել է նրա մասին:

Մի պահ սույն ուսապարկի անունը շրջանառվեց, որ «Աշտարակի ձոր» ռեստորանում ուտել-խմելուց հետո ՀԴՄ կտրոն էր ուզել, ռեստորանատիրոջ հետ էր հրմշտվել, ոստիկանություն-բան: Մի խոսքով, ինչպես իրենք էին ժամանակին ղժղժում իրենց սորոսական կայքերով՝ «սկանդալի մեջ» էր հայտնվել: Բայց նրան շարքային ուսապարկ, իհարկե, չես համարի: «Թավշյա» հեղաշրջման անմիջական շահառուներից է, թրքահպատակի անձնվեր սպասարկուներից նաև: Նա մամուլի քարտուղար էլ ծառայեց մի որոշ ժամանակ, իշխանազավթմանը հաջորդած կես տարվա ընթացքում: Հետո սահուն տեղափոխվեց ԱԺ, մանդատակիր դարձավ:

Չմոռանանք այս նիկոլականի անցած հարուստ ճանապարհի այն կարևոր կետը նաև, որ Արման Եղոյանը «հիմայական» է, այսինքն՝ ի՜նչ «հիմայական», նա «Հիմա»-ի հիմնադիրներից է: Կհիշեք, դրանք այն ղժղժաններն էին, որ «նախկին հանցավոր ռեժիմի» օրոք ինչ լինում, չէր լինում, ելնում ու վանկարկում էին՝ «հի՛-մա, հի՛ մա՛...»: Այն է՝ «հի՛-մա, հի՛-մա» հեղաշրջում, հեղափոխություն, չգիտես, թե էլ ինչ զահրումար անեն:

Արեցին: Հասան իրենց փուչ կյանքի նպատակին՝ իշխանության: Ու հիմա, սրանց ինչ ասում են իրենց մոլորյալ ընտրողները, սրանք պատասխանում են՝ «հե՛-տո՛, հե՛-տո՛» կամ էլ՝ «մենք ձեզ նման բան ենք խոստացե՞լ»: Ու կարևորը, որ դա անեն դեմքներին անմեղագույն դիմակ հագցնելով և կլորացրած աչքերով: Սակայն նիկոլ փաշինի հանցակից լինելու մեղադրանքից դա հետագայում չի փրկելու: Բոլորն էլ՝ հերթով, կարգով արժանանալու են համապատասխան պատժի ու պատասխանատվության, ցանկալի է՝ օրինական, դատական ընթացակարգերով:

Հա, սա այն Արման Եղոյանն է, որ Սյունիքը հարվածի տակ դնող լրացուցիչ տարածքներ թշնամուն զիջելն էր գնացել արդարացնում (!), թե՝ «պատերազմի սպառնալիքի տակ է դա տեղի ունեցել»: Այսինքն, սրանք, իրենց տեր նիկոլ փաշինը, ինքն էլ, որպես նրա շահերն սպասարկող, ձայնակցում են իրենց գործակից Ալիևին: Ալիևը տարածքներ է ուզում, սրանք տալիս են ու սկսում բացատրել, թե ինչու տվեցին...

Այս վերջինը կարևոր է արձանագրել հետագա շարադրանքում ներկայացվող դիտարկման տեսանկյունից:

Հա, ու այս օրերին, թրքահպատակ նիկոլի այս ներկայացուցիչը՝ Արման Եղոյանը, իրեն մեծ բան երևակայելով, իբր «բոչկա է գլորում» նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Պոզներին տված հարցազրույցի մոտիվներով, թե ինչի՞ են ասում՝ փաշինը պատերազմը հրահրեց, էդ «Ալիևի՞ն եք ձայնակցում...»:

Տո լավ, է՜...

Ալիևի գործակից, թրքահպատակ նիկոլի շահերն սպասարկողը այսի՜նչ էժանագին ու թուրքական «յուղեր է վառում»:

Նախ, ո՛վ է, էլի, խոսում ու ինչի՛ց: Տեր-պետրոսյանական «մալադնյակ» բէ-տէ-էռությամբ ասպարեզ ելածը, հետագայում նիկոլ փաշինի շահերի սպասարկման լծվածը, ձեռքի հետ՝ տխրահռչակ թուրքներողի գործակիցը այսօր ելել ու էսպիսի բաներ է բլթացնում, թե «Ով ասաց, որ Հայաստանն է հրահրել պատերազմ, նա այս պետության հակառակորդն է... Ո՞նց կարող է հայ մարդը, Հայաստանի քաղաքացին իր պետության տանել, միջազգային պրոբլեմի մեջ գցել, միջազգային հարվածի տակ դնել։ Ալիևի՞ն եք ձայնակցում»։

Նման տխմարություններով գնացեք ձեր լյումպեն-պողոսների ու զոմբիների առջև ելույթներ ունեցեք, իրենք դա կընդունեն որպես «հալած յուղ», Արման Եղոյա՛ն:

Իսկ բուն խոսքը ոչ թե այն է, որ «Հայաստանն է հրահրել պատերազմ», այլ ձեր տիկնիկավար, թրքահպատակ նիկոլ փաշինն է միտումնավոր վարել այնպիսի վնասարարական քաղաքականություն, որ արագացվի պատերազմի վերսկսումը: Միտումնավո՛ր: Ու կանխամտածվա՛ծ:

Այլ կերպ դա կոչվում է պետական դավաճանություն: Ու դուք՝ որպես այդ ծանրագույն ոճրի ուղիղ հանցակից, դա շատ լավ գիտեք:

Հիշեցնենք. նիկոլ փաշինն է, որ փակուղի է մտցրել բանակցային գործընթացը, նիկոլ փաշինն է, որ հայտարարել է բանակցությունները իր կետից շարունակելու մասին, որ վերելակում բանավոր ջրել է Վիեննայի, Սակտ Պետերբուրգի գրավոր պայմանավորվածությունները:

նիկոլ փաշինը՝ ա՛յ Արման Եղոյանի ու նրա նման սպասարկու-իշխանավորների հանցակցությամբ, վարել է այնպիսի կործանարար քաղաքականություն, որը էապես խարխլել է Հայոց բանակը, էապես կազմաքանդել է պետական կառավարման համակարգը, տնտեսապես ու ամեն կերպ թուլացրել է Հայաստանն ու Արցախը, միտումնավոր արել է այնպես, որ հայկական զինուժը, ըստ էության, անպաշտպան է մնացել թշնամական օդուժի և օդային հարվածային միջոցների դեմ:

Էլի՞ հիշեցնենք, թե՞ եղածը բավ է: Ախր այս կետերից յուրաքանչյուրը բավական է, որ նիկոլ փաշինն ու նրա ուսապարկերից յուրաքանչյուրը մինչև կյանքի վերջ փտի ցմահ դատապարտյալների համար նախատեսված բանտախցում:

Էլի՞ ասենք՝ Ալիևի հետ գաղտնի բանակցություններ եք վարել, 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու թշնամու առաջարկությունը ընդունել եք քննարկման, հայոց զինուժի ամենից մարտունակ ստորաբաժանումները՝ տխմարագույն (իրականում՝ կանխամտածված ու պլանավորված, իսկ միգուցե՝ հենց թշնամու հետ համաձայնեցված, դա թող քննությունը պարզի) հրամաններով կորստի եք մատնել, ամենավերջին արկածախնդիրների նման՝ մերժել եք պատերազմը համեմատաբար նվազ կորուստների փուլում դադարեցնելու խելամիտ առաջարկը, որից հետո ուղղակիորեն կզել եք Ալիևի առաջ, ու դուք եկել ու համարձակվում եք դեռ ծպտո՞ւն հանել:

Թե՞ ձեզ թվում է, որ նոյեմբերի 9-ից կես տարի անց դեռ անպատիժ ու չձերբակալված եք՝ որպես պետական դավաճանության հանցակիցներ, ուրեմն՝ վե՞րջ, անցավ-գնա՞ց:

Ի դեպ, «Նեմեսիս» գործողությունն սկսել է իրականացվել 1920-21-ից, 1915-ից 5-6 տարի անց: Սա, ի միջի այլոց, որպես հիշեցում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը