Լրահոս

15.04.2009 19:53


Սևանը՝ քաղաքական բունտի պատճառ

Սևանը՝ քաղաքական բունտի պատճառ

Անդրադառնալով Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման նախագծին՝ 2-րդ գումարման ԱԺ-ի «Բնապահպանության հարցերի» հանձանաժողովի նախագահ, «Սևանի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը զարմանք է հայտնել, թե «որքա՞ն պետք է տգետ և դավաճան լինել, որ Սևանի նկատմամբ ոտնձգություն արվի «Սևանի մասին» օրենքն ընդունելուց հետո»։

-Վերջին հաշվով խիղճ է պետք ունենալ, չէ՞։ Տկլոր ջաններիս կատու՞ ենք շալակում, հա՞։ Էլ ուրիշ ոչ մի  բան չկա անելու Հայաստանում, մնում է, որ խմելու ջուրը, մեր Սևանը թունավորե՞նք ու վերջացնե՞նք,- ասել է նա։

Գ. Թադևոսյանը նշել է նաև, որ Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանման գործարանի կառուցումը «քաղաքական բունտի», միջազգային սկանդալի պատճառ կդառնա և ողջ ազգը ոտքի կկանգնի։

Ի դեպ, ՀՀ նախագահին կից Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը տեղեկացրել է, որ մինչև ապրիլի 25-ը կքննարկեն հ/կ-ների ներկայացուցիչների առաջարկությունները և մինչև մայիսի 10-ը կներկայացնեն ՀՀ նախագահին։

 

Այս խորագրի վերջին նյութերը