Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակեց:
Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Այն բանից հետո, երբ Իջևանի ընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների տակ հեռացրեցին պաշտոնից, քաղաքապետ նշանակվեց հենց Փաշինյանի քավորը, որը շուրջ 2 տարի պաշտոնավարեց առաց ընտրություն անցկացնելու:
Քավոր Ղալումյանի եղբայրն էլ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած տարիներին միշտ քննադատում էր խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ դառնալուց հետո նա պաշտոնյա դարձրեց իր աներձագին, եղբորորդուն, քավորին, քավորի եղբորը, իր թերթի աշխատակիցներին, մանկության ընկերոջը, կնոջ ընկերուհիներին և այսպես շարունակ:
Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ (լուսանկար, տեսանյութ)