Լրահոս

08.04.2021 10:46


Արարատի մարզում մեքենան մխրճվել է գնացքի մեջ, վարորդը տեղում մահացել է

Արարատի մարզում մեքենան մխրճվել է գնացքի մեջ, վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 8-ին, Արարատի մարզում, ժամը 00։20-ի սահմաններում Նշավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նահապետ Հովհաննիսյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով 585 կմ 9 ՊԿ Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է Մասիս քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Ոսկանյանի կողմից վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Վարդենիսի «ԶՈԴ-Արարատ» երկաթգծի երկաթուղու «ՎԼՈ 101134» բեռնատար գնացքին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ն. Հովհաննիսյանը տեղում մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Daewoo-ն, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, շահագործվում էր որպես տաքսի, իսկ Ա. Ոսկանյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար։

Այս խորագրի վերջին նյութերը