Լրահոս

08.04.2021 10:30


Չոր խոտ է վառել, չի հասցրել փախչի. մանրամասներ Ոսկեվազում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Չոր խոտ է վառել, չի հասցրել փախչի. մանրամասներ Ոսկեվազում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, տարեց կինը չոր խոտեր վառելուց չի հասցրել դուրս գալ, ծխահարվել մահացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

«Տղայի ընտանիքի հետ է ապրում, մի տուն այն կողմ իր աղջկա տունն է, աղջկա հողամասում է չոր խոտերը վառելուց եղել։ Աղջիկը Ռուսաստանում է: Չոր խոտ է, վառվել է, հիվանդ կին էր, չի հասցրել փախչի»,-պատմեց համայնքապետը։

Ավելի վաղ NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկացել էր, որ Ոսկեվազ գյուղի տներից մեկի հարակից այգում բռնկված հրդեհի հետևանքով տարեց քաղաքացի է այրվել։

ԱԻՆ-ից հաղորդում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացել են 16։09-ին։ Հրդեհը ինքնամարվել է, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր։

Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը