Քաղաքական

08.04.2021 10:13


Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Խաչատուր Սուքիասյանը. Փաշինյանի մոսկովյան այցից առաջ հավաք է եղել

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Խաչատուր Սուքիասյանը. Փաշինյանի մոսկովյան այցից առաջ հավաք է եղել

Իշխանությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, հավաք է տեղի ունենում նրա ամենից վստահելիների միջև, որտեղ քննարկվում է առաջիկա ընտրությունների թեման։ Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը:

«Ներկա են լինում, նաև ընտրական տեխնոլոգիաների «գուռու», ինչպես արտահայտվում է Փաշինյանը իր մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը, նաև օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը/Գռզոն/: Քննարկման ընթացքում ամենից ուշագրավը, եղել է, Ջհանգիրյանի առաջարկը, որ հնարավորինս մեծ քանակի պետական ծառայողների և ոչ թիմի անդամների ներգրավել տարբեր ոչ օրինական գործընթացների մեջ, ինչպես նաև թույլ տալ և աչք փակել, որ կողքից եկամուտ աշխատեն, այս ընթացքում:

Նպատակն է, ընտրություններից առաջ, հնարավորինս շատ մարդկանց դարձնել հանցակից, որպեսզի նրանք մոտիվացված լինեն և անվերապահ ծառայեն Նիկոլի վերարտադրությանը, իսկ ընթացքում հրաժարվելու դեպքում վրաները կոմպրոմատ լինի:

Ջհանգիրյանը խոսքով, այդ սխեման լավ աշխատել է 1995-96թթ. ընտրություններում։ Փաստացի, Նիկոլի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,-կարդումե նք հոդվածում:

Այս խորագրի վերջին նյութերը