Լրահոս

07.04.2021 15:42


Ազատության պողոտայում Lexus-ը կոտրել է գովազդային վահանակն ու 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կա վիրավոր

Ազատության պողոտայում Lexus-ը կոտրել է գովազդային վահանակն ու 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետև՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտեմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը