Քաղաքական

07.04.2021 14:57


Ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ (տեսանյութ)

Ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի. նախկին փոխոստիկանապետ (տեսանյութ)

Ես, լինելով ոստիկանության գեներալ, չէի սպասում նման վերաբերմունք. այն, ինչ այսօր ականատես եղանք, մի բառով կբնութագրեմ՝ ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց «ՎԵՏՕ» շարժման կանանց ակցիայի ժամանակ նշեց նախկին փոխոստիկանապետ գեներալ Գագիկ Համբարձումյանը:

«Սա արդեն ֆունկցիոնալ պարտականությունների կատարում չի, այն դաժանությունը, որ նրանք դնում են իրենց գործողությունների մեջ, դա պարզապես անբացատրելի է: Նրանք իրենց գործողությունները չեն կարող արդարացնել հրաման կատարելով:

Իրենց ամբողջ ողբերգական ճիվաղությունը հասկանալու համար թող պատկերացնեն, որ 1915-ին թուրքական ոստիկանություն ծառայող հայերը նման կարգով շուրջկալների էին մասնակցում, բնաջնջմանն էին մասնակցում: Ոչ մի տարբերություն չկա»,-ասաց նա:

Անդրադառնլով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց համեմատել էր գելխեղդների հետ, Գագիկ Համբարձումյանը նշեց. «Գելխեղդ շները բնավորությամբ հանգիստ են, այն շներն են նյարդային ջղաձգումներ կատարում, երբ տուզիկն իրեն դնում է գելխեղդի տեղ»:

Նշենք, որ յսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին:

Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը