Քաղաքական

07.04.2021 14:34


Բերման է ենթարկվել 15 մարդ, նրանց թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան (տեսանյութ)

Բերման է ենթարկվել 15 մարդ, նրանց թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան (տեսանյութ)

Կառավարության մոտից, «ՎԵՏՕ» շարժման կին անդամների բողոքի ակցիայից այսօր բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բերման ենթարկվածների թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան։

Ինչպես արդեն հայտնել էինք, «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։

Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։ Նրանք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և այն պաշտպանող ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։

Այս խորագրի վերջին նյութերը