Քաղաքական

07.04.2021 12:51


Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնողը պաշտոն է ստացել

Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնողը պաշտոն է ստացել

2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչև վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության, նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:

Թե ինչ եղավ, որ վերջինս ազատվեց այդ մեծ «պատվից», այդպես էլ հայտնի չդարձավ, թեպետ տարատեսակ խոսակցություններ էին շրջում, սակայն այդ օրերին խոսում էին, որ Ղազար Ղազարյանն անգործ չի մնա:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Ղազար Ղազարյանն օրերս նշանակվել է Գուգարքի մաքսատան պետի տեղակալ:

Ի դեպ, Գուգարքի մաքսատան պետը, ով նույնպես օրեր առաջ է նշանակվել այդ պաշտոնին, ԴԱՀԿ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն է, ում մասին ասում էին, որ համակարգից հեռացել է նեղացած, քանի որ հույս ուներ Սերգեյ Մեղրյանի փոխարեն նշանակվել ԴԱՀԿ պետի պաշտոնում: Ազատման դիմում նա գրել էր 2020թ. մարտի 9-ին:

Սրանք, սակայն, Նիկոլ Փաշինյանի տարօրինակ որոշումների եզակի օրինակները չէին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա անվտանգության աշխատակիցներից ևս մեկը՝ Արմեն անունով, մոտ օրերս կնշանակվի ատոմակայանի տնօրենի տեղակալ:

Այս խորագրի վերջին նյութերը