Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը կարող է գործիք դառնալ իշխանությունների ձեռքում՝ մարդկանց կյանքը վերահսկելու կամ որոշակի անհարմարություններ առաջացնելու նպատակով․ տնտեսագետ
Միշտ նմանատիպ որոշումներն ու օրինագծերը հետապնդել են մեկ նպատակ՝ հնարավորություն տալ պետական տարբեր մարմինների իրենց վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնել։ Կարծում եմ՝ ստեղծելով բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, ավելորդ վերահսկողական գործիք է ստեղծվում Կառարավարության համար, ինչը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել հատկապես անձնական ֆինանսների անձեռնմխելուության, բանկային գաղտնիքի հետ կապված։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության հեղինակած ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունմանը, որով ստեղծվելու է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Հարցին՝ նման օրենքի ընդունումը իսկապես անհրաժեշտություն էր, թե ստեղծվում է ևս մեկ վերահսկողական գործիք՝ երկրում փողերի շարժի վերահսկողություն իրականացնելու նպատակով, տնտեսագետը չբացառեց՝ նշելով, որ օրենքը այս առումով պետք է հստակ երաշխիքներ տա։
«Այն տեղեկատվությունը, որը պատկան մարմիններին հասանելի կլինի, պետք է որևէ կերպ չհրապարակայնացվի և երրորդ մարդկանց համար հասանելի չդառնա։ Երաշխիքներ պետք է լինեն նաև դրանց ոչ նպատակային օգտագործումը բացառելու համար»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ հնարավոր է, որ այն կիրառվի քաղաքական հետապնդումների նպատակով՝ բանկային տվյալների հրապարակման կամ գաղտնազերծման միջոցով, տնտեսագետը ևս չբացառեց․ «Հաշվի առնելով վերջին տարիներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, չի բացառվում, որ իշխանությունները սա որպես գործիք օգտագործեն մարդկանց կյանքը վերահսկելու կամ որոշակի անհարմարություններ առաջացնելու նպատակով»։
Հիշեցնենք, որ Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ: Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: