Նիկոլն իր գործն արեց, Նիկոլը կարող է հեռանալ, բայց․․․ ուզում է մնալ
Եվ այսպես, հաստատվեց այն, ինչի մասին խոսում էին ողջամիտ ու անկողմնակալ մարդիկ գրեթե 3 տարի շարունակ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ ՔՕ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այսպես կոչված «մարտի 1»–իգործը կարճվել է։
Այսպիսով արձանագրվեց, որ Ռոբերտ Քոչարյանին ու մեր ռազմական–պետական գործիչներին ապօրինաբար էին հետապնդում, որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է, որ քրեական գործը Թուրքիայի ու Ադրբեջանի սրտով է։ Այս ամենն արձանագրվել էր դեռևս հայտնի հեռախոսազրույցի գաղտնազերծման ժամանակ, բայց հեղափոխական հիստերիկ մթնոլորտում ճչացող այդ ապօրինությունն անտեսվեց։
Իբր սահմանադրական կարգի տապալման գործը ծառայեցվեց Հայաստանի ու Արցախի կենսական շահերի դեմ։ Նիկոլն իր խնդիրը լուծեց։ Այդ գործի շրջանակներում Արցախյան 1–ին պատերազմի հաղթանակի ու այդ հաղթանակը կերտողների դեմ վարկաբեկիչ քարոզ գնաց։ Այդ գործի շրջանակներում գեներալ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, այդ կառույցի իմիջին հսկայական հարված հասցվեց, փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները։
Նիկոլը «մարտի 1»–ի գործով նախապատրաստում էր Արցախի պետականության ոչնչացումը և նա դրան հասավ ամբոխի հիացական բացականչությունների և բուռն ծափահարությունների ներքո։
Հանուն այն նպատակի, որի համար պատվիրվել էր «մարտի 1»–ի գործը և որի շրջանակներում Նիկոլը հայտարարեց, թե բա գործն ամբողջությամբ բացահայտվել է, փլուզվեց Հայաստանի իրավական համակարգը, քանդվեց Սահմանադրական դատարանը, բազմաթիվ մարդիկ քաղաքական հետապնդումների ենթարկվեցին, Հայաստանը խայտառակվեց միջազգային մակարդակով։ Իսկ նպատակն, ինչպես վերևում նշեցի, Արցախի պետականության ոչնչացումն էր։
Կապիտուլյացիայից հետո արդեն «մարտի 1»–ի գործը կորցրեց իր արդիականությունը։
Մարտի 1–ը նիկոլենց պետք էր 2008–ին, որպեսզի կյանքի կոչվի Արցախը հանձնելու ու Սերգո ջանին լավ ապրեցնելու ծրագիրը։ 2008–ին նիկոլենց դեմն առան ու թույլ չտրվեց Արցախի կործանում։ «Մարտի 1»–ի դատավարությունը հենց դրա համար էր։ Նախ պատժում էին Արցախի անկումն ու Հայաստանի շահերը պաշտպանած մարդկանց։ Բացի այդ՝ նախապատրաստում էին կապիտուլյացիան։
Նիկոլն արեց այն, ինչի համար սորոսաթուրքական շրջանակների աջակցությամբ դարձավ վարչապետ։ «Մավրն» իր գործն արեց, «մավրը» կարող է հեռանալ, բայց չի հեռանում, քանզի դեռ անելիք ունի, համ էլ վախենում է սեփական կաշվի համար։
Նիկոլը սկսել է իր առաքելության երկրորդ փուլը՝ Հայաստանի թրքացման գործընթացը։ Սկսել է ագրեսիվ պրոթուրքական քարոզ, իրականացվում են կոնկրետ թուրքամետ գործողություններ։ Եթե Նիկոլը մնա, ապա Հայաստանը չի լինելու։ Հետևաբար նրան հեռացնելը կենսական անհրաժեշտություն է։
Նիկոլն իր գործն արեց, Նիկոլը կարող է հեռանալ, բայց․․․ ուզում է մնալ
Եվ այսպես, հաստատվեց այն, ինչի մասին խոսում էին ողջամիտ ու անկողմնակալ մարդիկ գրեթե 3 տարի շարունակ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ ՔՕ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այսպես կոչված «մարտի 1»–ի գործը կարճվել է։
Այսպիսով արձանագրվեց, որ Ռոբերտ Քոչարյանին ու մեր ռազմական–պետական գործիչներին ապօրինաբար էին հետապնդում, որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է, որ քրեական գործը Թուրքիայի ու Ադրբեջանի սրտով է։ Այս ամենն արձանագրվել էր դեռևս հայտնի հեռախոսազրույցի գաղտնազերծման ժամանակ, բայց հեղափոխական հիստերիկ մթնոլորտում ճչացող այդ ապօրինությունն անտեսվեց։
Իբր սահմանադրական կարգի տապալման գործը ծառայեցվեց Հայաստանի ու Արցախի կենսական շահերի դեմ։ Նիկոլն իր խնդիրը լուծեց։ Այդ գործի շրջանակներում Արցախյան 1–ին պատերազմի հաղթանակի ու այդ հաղթանակը կերտողների դեմ վարկաբեկիչ քարոզ գնաց։ Այդ գործի շրջանակներում գեներալ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, այդ կառույցի իմիջին հսկայական հարված հասցվեց, փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները։
Նիկոլը «մարտի 1»–ի գործով նախապատրաստում էր Արցախի պետականության ոչնչացումը և նա դրան հասավ ամբոխի հիացական բացականչությունների և բուռն ծափահարությունների ներքո։
Հանուն այն նպատակի, որի համար պատվիրվել էր «մարտի 1»–ի գործը և որի շրջանակներում Նիկոլը հայտարարեց, թե բա գործն ամբողջությամբ բացահայտվել է, փլուզվեց Հայաստանի իրավական համակարգը, քանդվեց Սահմանադրական դատարանը, բազմաթիվ մարդիկ քաղաքական հետապնդումների ենթարկվեցին, Հայաստանը խայտառակվեց միջազգային մակարդակով։ Իսկ նպատակն, ինչպես վերևում նշեցի, Արցախի պետականության ոչնչացումն էր։
Կապիտուլյացիայից հետո արդեն «մարտի 1»–ի գործը կորցրեց իր արդիականությունը։
Մարտի 1–ը նիկոլենց պետք էր 2008–ին, որպեսզի կյանքի կոչվի Արցախը հանձնելու ու Սերգո ջանին լավ ապրեցնելու ծրագիրը։ 2008–ին նիկոլենց դեմն առան ու թույլ չտրվեց Արցախի կործանում։ «Մարտի 1»–ի դատավարությունը հենց դրա համար էր։ Նախ պատժում էին Արցախի անկումն ու Հայաստանի շահերը պաշտպանած մարդկանց։ Բացի այդ՝ նախապատրաստում էին կապիտուլյացիան։
Նիկոլն արեց այն, ինչի համար սորոսաթուրքական շրջանակների աջակցությամբ դարձավ վարչապետ։ «Մավրն» իր գործն արեց, «մավրը» կարող է հեռանալ, բայց չի հեռանում, քանզի դեռ անելիք ունի, համ էլ վախենում է սեփական կաշվի համար։
Նիկոլը սկսել է իր առաքելության երկրորդ փուլը՝ Հայաստանի թրքացման գործընթացը։ Սկսել է ագրեսիվ պրոթուրքական քարոզ, իրականացվում են կոնկրետ թուրքամետ գործողություններ։ Եթե Նիկոլը մնա, ապա Հայաստանը չի լինելու։ Հետևաբար նրան հեռացնելը կենսական անհրաժեշտություն է։
Պետրոս Ալեքսանյան