Քաղաքական

06.04.2021 18:00

Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Քիչ առաջ դատավորը հրապարակեց դատական ակտը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է։
Դատական ակտի համաձայն՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով սույն հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Դատարանը վերացրել է Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը և շարժական, անշարժ գույքի ու դրամական միջոցների վրա դրված կալանքը։ Համաձայն որոշման՝ վերացվել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը, ինչպես նաև նրա շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը։ 300.1 հոդվածով արդարացվել է նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ Քրեական հետապնդման մարմիններին՝ Ռ․ Քոչարյանից, Ս․ Օհանյանից, Յու․ Խաչատուրովից և Արմեն Գևորգյանից գրավոր ներողություն հայցելու պարտավորության վերաբերյալ միջնորդությունը նույնպես մերժվել է։
3-օրյա ժամկետում Ռ․ Քոչարյանին, Ս․ Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ու Արմեն Գևորգյանին կուղարկվեն ծանուցագրեր՝ արդարացվածի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ պարզաբանումներով։

Ռ․ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մնացած մասով (կաշառք ստանալու դրվագով) քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։