Լրահոս

06.04.2021 17:21


Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր

Արմավիրի մարզում Mercedes-ը բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

«Գազպրոմ»-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ։

Բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ վթարը վերացնելու համար նրանք դեպքի վայր պետք է բերեն հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկ։

Այս խորագրի վերջին նյութերը